Հայտնի են զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթոնի հաղթողները (լուսանկարներ) - VNews

Հայտնի են զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթոնի հաղթողները (լուսանկարներ)

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ապրիլի 7-ից 8-ը տեղի ունեցավ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները ի հայտ բերելու և զարգացնելու հաքաթոն:

Մրցույթի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի հաղթողների համար սահմանվել էին 2 000 000 դրամ, 1 200 000 դրամ և 750 000 դրամ մրցանակներ, որոնք կտրամադրվեն առաջադրվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով:

24 ժամվա ընթացքում թիմերը աշխատեցին իրենց գաղափարների, լուծումների նախատիպերի վրա, այնուհետ ներկյացրին ժյուրիին: Հաղթող թիմերն են՝

  •  In the fly (Fly tour)
  •  Destination
  •  Hi Traveller

Enterprise Incubator Foundation (EIF)-ը Լավագույն տեխնոլոգիական լուծումի համար 1.000.000 դրամ շնորհեց Octopus թիմին։

Լոռու մարզում տուրիզմը զարգացնելու համար լավագույն գաղափար՝ դյուրակիր համակարգիչ Լոռու Մարզպետարանի կողմից Boo Mountain Bike Park թիմին։

Մրցույթի կազմակերպիրներն են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Լոռու մարզպետարանի հետ համատեղ:

Նշենք, որ մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

  • 12


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Երևանը Forbes-ի ցանկում 2020-ի թերագնահատված զբոսաշրջային 10 ուղղություններից մեկն է

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Հայաստանի պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է Perspektywy Women in Tech Summit 2019-ին

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

TourXel-ն ավտոմատացնում է տուրիստական ընկերությունների աշխատանքը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կհամագործակցի Լյուբլյանայի տեխնոպարկի հետ