-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Տիեզերքի մասին խոսելիս` շատերի մոտ թյուր կարծիք է լինում, թե տիեզերքն անքննելի է, թե անեզրությունը սահմանափակում է մարդկանց գործողությունները, իրականում չկա նման բան: Տարիների ընթացքում մարդկային զարգացվածությունը հասել է այն մակարդակին, որ ոչ միայն տիեզերք ենք հասնում, այլ նաև որոշ թիթիզություններ ենք մեզ թույլ տալիս:
Այսպիսով Ձեզ ենք ներկայացնում ինստագրամյան մի քանի էջ, որոնց միջոցով կարող եք ծանոթանալ այլ իրականությանը:
15 երկրների համագործակցության շնորհիվ ստեղծվում է ժամանակակից տիեզերական լաբորատորիա, որը համապատասխանելու է միջազգային մակարդակին: Այս կայանի աշխատակիցները բավականին աշխույժ են ինստագրամյան էջում և ժամանակ առ ժամանակ նկարներ են տեղադրում։ Այստեղ ռուսներն ու ամերիկացիներն աշխատում են իրար հետ, շատերը կարծում են, որ տիեզերքում քաղաքական դիրքորոշումները հօդս են ցնդում:
Նրանք ակտիվ թարմացնում են իրենց էջը, բացի նկարներից, նաև ներկայացնում են 5 փաստ, որ մարդիկ չգիտեն տիեզերքի մասին:
«Ռոսկոսմոս»-ի հետաքրքրությունն այն է, որ էջում տեղադրում են բացառիկ տեսանյութեր տիեզերական կայաններից՝ հրթիռների թռիչքներից:
Այս էջում կարող եք տեսնել մոլորակների մասին հետաքրքիր նորություններ, օրինակ՝ վերջին հոլովակներից մեկում ցույց էին տալիս, թե ինչ կլինի եթե Լուսինը Երկիր մոլորակից հեռու լիներ 400 կիլոմետրով:
https://www.instagram.com/p/BWp6sJug7H-/?taken-by=roscosmosofficial
Այս մեկի մասին խոսքերն ավելորդ են, քանի որ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունն է, որի գործողությունները հնարավորության սահմանում թափանցիկ են: Կարող եք հետևել էջին, ծանոթանալ վերջին հետազոտություններին, հայտնի տիեզերագնացներին:
Եթե Ձեզ հետաքրքրում են տիեզերական խոռոչները, գալակտիկաների պատկերները, ապա այս էջը Ձեզ համար է: Սա բլոգեր, լուսանկարիչ Բրեյ Ֆոլսի ինստագրամյան էջն է, որտեղ նա պարբերաբար տեղադրում է իր լուսանկարները։ Էջից պարզ է դառնում, որ նրա տարերքը տիեզերքն է։
Տիեզերքում ևս կատակում են և շարունակում ինչ-որ չափով պահպանել մարդկային բնականոնությունը: Հետևելով այս էջին կարող եք տեսնել, թե ինչպես է անցնում տիեզերագնացի 1 տարին: Այս էրն էլ պատկանում է տիեզերագնաց Սքոթ Քելիին, որը պատրաստ է կիսվել տիեզերագնացների առօրյայի հետաքրքիր գաղտնիքներով։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո