-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Mixpanel պորտալը հետազոտություն է կատարել, որի արդյունքում պարզվել է, որ Apple-ի օգտատերերը չեն թարմացնում իրենց սմարթֆոնների օպերացիոն համակարգերը և գործարկում նոր iOS 12-ը։ Թարմացման ցուցանիշը ռեկորդային ցածր է։ Առաջին 10 օրվա ընթացքում ՕՀ-ն թարմացրել են օգտատերերի ընդամենը 20%-ը։
Հետազոտությունում նաև նշված են այն օպերացիոն համակարգերը, որոնք ամենաարագն են թարմացրել։ Այսպիսով, ներկայացված գծապատկերում կարելի է տեսնել, որ iOS օգատետերերն ամենից արագը թարմացրել են iOS 7-ը, սակայն այդ ցուցանիշը ժամանակի ընթացքում պարբերաբար նվազել է։ Ամենայն հավանականությամբ նրանք չեն ցանկանում թարմացնել իրենց սմարթֆոնները՝ մարտկոցի դանդաղ և անկայուն աշխատանքի պատճառով։ Չնայաց, նոր iOS 12 beta 1-ում այդ խնդիրն արդեն իսկ ուղղված է։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո