iOS 12. սպասումներ և իրականություն - VNews

iOS 12. սպասումներ և իրականություն

Ինչպես արդեն սպասվում էր Apple ընկերությունը թողարկեց իր iOS 12 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը: Ընկերությունը iOS 12-ը առաջին անգամ ներկայացրել է WWC 2018  կոնֆերանսի ժամանակ:

Ու՞մ համար է

iOS 12-ը որպես անվճար թարմացում հասանելի է բոլոր այն մոդելների համար, որոնց հասանելի է եղել iOS 11-ը՝ ներառյալ 2013 թվականին թողարկված iPhone 5s մոդելը: Այն հասանելի է նաև iPad Air-ի և iPad Pro-ի բոլոր մոդելների, 5-րդ և 6-րդ սերնդի iPad-ների, iPad mini 2-ի և 6-րդ սերնդի iPod touch-ի համար:

Արագություն

Օպերացիոն համակարգի նոր տարբերակը բերում է մի շարք կարգավորումներ և թարմացումներ: Այն կրկնակի արագացնում է սմարթֆոնի արտադրողականությունը, 40 տոկոսով արագացնում հավելվածների թողարկումը, 50 տոկոսով արագացնում էկրանի ստեղնաշարի աշխատանքը և 70 տոկոսով՝ տեսախցիկի աշխատանքը:

Photos

Photos հավելվածը այսուհետ կկարողանա ավելի ճիշտ կողմնորոշվել նկարների հարցում: Այն թույլ կտա անգամ կիսվել ամբողջ iCloud Photo Library-ի նկարներով:

Siri

Siri-ն դարձել է ավելի խելացի, հայտնվել է «Պիտակներ» գործառույթը, որտեղ կարելի է կոնկրետ հանձնարարություն տալ կոնկրետ հավելվածների: Siri-ն նաև կարող է միացնել «Չխանգարել» կոճակը՝ հիմնվելով կինոների տոմսերի առկայության վրա, խորհուրդ տալ զանգահարել և շնորհավորել ինչ-որ մեկին ծննդյան օրվա կապակցությամբ:

News+

Թարմացվել են նաև News, Stocks, Voice Memos և  iBooks ծրագրերը: iBooks-ը վերանվանվել է Apple Books-ի, Stocks-ը և Voice Memos-ը առաջին անգամ հայտնվել են iPad-ում, ստեղծվել է տարբեր սարքավորումների միջև սինխրոնիզացիա:

Ծնողների համար

Ծանուցումները սովորել են խմբավորվել և էկրանին հայտնվել առանձին խմբերով: Դրանք կարելի է նաև փակել մեկ սեղմակի միջոցով:Ստեղծվել է նաև նոր հնարավորություն հաշվել, թե օգտատերը ինչքան ժամանակ է անցկացրել այս կամ այն հավելվածում: Ծնողները այսուհետև կկարողանան կառավարել երեխաների՝ սարքավորման օգտագործման ժամկետը, այդ թվում նաև ժամանակա դնել այս կամ այն հավելվածի համար:

Animoji+

Messages և FaceTime հավելվածներում ավելացել են Animoji-ները, որոնք ոչ միայն ուշադրություն են դարձնում օգտատիրոջ ժեստերին, այլև լեզվին: Ստեղծվել են նաև Memoji-ներ: Դրանք անձնականացված էմոջիներն են, որոնք ստեղծվել են օգտատիրոջ արտաքին տեսքի հիման վրա:

FaceTime

FaceTime-ում հայտնվել են խմբային զանգերը՝ Group FaceTime : Մասնակիցներին կարելի է ավելացնել զանգի յուրաքանչյուր պահին, նրանք կարող են միանալ և՛ տեսազանգով , և՛ աուդիոզանգով: Նոր գործառույթը հասանելի է iPhone-ի, iPad-ի, Mac-ի և Apple Watch-ի համար:


Ուսանողները տապալել են քննությունը iPhone-ի պատճառով

Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Նոր iPhone-ը նման կլինի վերջին iPad-ին․ Bloomberg

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով

Եվս մեկ «կրկնօրինակում» Apple-ից. Huawei-ն նորույթ ունի