-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Apple ընկերության սմարթֆոնները այնպես են աշխատում, որ ինչ որ հղում ուղարկելիս այն բացվում է միանգամից Safari-ում:
Այժմ ընկերության աշխատակիցները ուզում են այնպես անել, որ հղումը բացվի ոչ միայն բրաուզերում այլ հենց հավելվածում: Այս ֆունկցիան հնարավոր կդառնա iOS 14 օպերացիոն համակարգի միջոցով: Դրա շնորհիվ օգտատերերը կկարողանան իրենց սմարթֆոնների վրա բացել այն հավելվածները, որոնք չկան հեռախոսի մեջ: Այսպես օրինակ հնարավոր կլինի ինչ-որ մեկին ուղարկել YouTube-ի տեսանյութ և նա կկարողանա այն բացել հենց հավելվածում և օգտագործել մի քանի ֆունկցիա՝ առանց հավելվածը իր հեռախոսի մեջ տեղադրելու:
Այս ֆունկցիան նաև թույլ կտա տվյալ հավելվածը մեկ կոճակի օգնությամբ ներբեռնել սմարթֆոնի մեջ և օգտագործել բոլոր հնարավորություններով: Նոր ֆունկցիան կկոչվի Clips, այն հասանելի կլինի անգամ iPhone 6S-ի համար: iOS 14 օպերացիոն համակարգը կթողարկվի WWDC 2020, որը հունիսին կանցկացվի օնլայն ռեժիմով կորոնավիրուսի պատճառով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո