iPad Pro 2020-ը գաղտնալսումից պաշտպանող ֆունկցիա կստանա - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

iPad Pro 2020-ը գաղտնալսումից պաշտպանող ֆունկցիա կստանա

SaZrQMNs9PB9wCaD5iybKV - iPad Pro 2020-ը գաղտնալսումից պաշտպանող ֆունկցիա կստանա

iPad Pro 2020-ը գաղտնալսումից պաշտպանող ֆունկցիա կստանա։ Նոր MacBook-երում արդեն իսկ ներդրված է գաղտնալսումից պաշտպանող այս գործառույթը։ Ֆունկցիան հատկապես դուր կգա բոլոր նրանց, ովքեր կարևորում են իրենց կոնֆիդենցիալությունն ու անձնական տվյալների պաշտպանվածությունը։ Փակված վիճակում «խնձորային» նոթբուքի միկրոֆոնը ավտոմատ կերպով անջատվում է։ Սա թույլ կտա խուսափել գաղտնալսումից նույնիսկ այն ժամանակ, երբ նոթբուքում լրտեսող–ծրագիր լինի և չարակամ հաքերները չեն կարողանա գաղտնի լսել Ձեզ։

Այս հնարավորությունը կներդրվի նաև iPad Pro 2020-ում։ Պլանշետի միկրոֆոնը ավտոմատ կանջատվի անմեն անգամ, երբ էկրանը կծածկվի պատյանով։ Սա նշանակում է որ անհրաժեշտ կլինի հավելյալ աքսեսուար օգտագործել։ Apple-ում հաղորդում են, որ այս գործառույթի շնորհիվ գաղտնալսումն անհնար կդառնա ցանկացած համակարգչից։ Ֆունկցիան աշխատելու է Smart Folio, Smart Keyboard Folio, ինչպես նաև Magic Keyboard աքսեսուարների հետ, որոնք թողարկվելու են այս տարվա մայիսին։

Նշենք, որ գաղտնալսումը կանխող այս գործառույթն առաջին անգամ ներդրվել է 2018թ․-ին MacBook-ում։ Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել FruitFly վիրուսի տարածումից հետո, վերջինս թույլ էր տալիս հաքերներին վերահսկել Mac-ի մկնիկը, ստեղնաշարը և տեսախցիկը:


Apple-ը «կորոնավիրուսային» թարմացում ունի iPhone-ի և iPad-ի համար

Շրջանաձև և գունավոր QR կոդեր. Ինչ է ծրագրել Apple-ը

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Apple-ը կթողարկի iPhone SE Plus-ը ավելի ուշ, քան երնթադրվում էր

Google-ը բանկային քարտ կթողարկի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Ի՞նչ iPad գնել 2020-ին

Apple-ը հասանելի է դարձրել մարդկանց տեղաշարժի վիճակագրությունը

Apple-ը իր սարքավորումներին նոր գործառույթ «կսովորեցնի»

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

iOS 14-ը նոր հնարավորություն կտա iPhone-ներին

Ինչպես դիմակը դեմքին արգելաբացել iPhone-ը Face ID-ով

Եվս մեկ «կրկնօրինակում» Apple-ից. Huawei-ն նորույթ ունի

AirPods X. նոր մանրամասներ Apple-ի անլար ականջակալներից

Apple-ը բժշկական հատուկ դիմակներ կարտադրի