iPhone-ը կճանաչի դիմակ կրող մարդկանց դեմքերը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

iPhone-ը կճանաչի դիմակ կրող մարդկանց դեմքերը

xw 1799742 - iPhone-ը կճանաչի դիմակ կրող մարդկանց դեմքերը

Apple ընկերությունը հարմարավետ ֆունկցիա է պատրաստել բոլոր նրանց համար, ովքեր կրում են դիմակ այս օրերին: Նախկինում, iPhone-ը չէր ճանաչում դիմակ հագած մարդկանց դեմքը, և օգտատերերը ստիպված էին հանել դիմակը՝ հեռախոսից օգտվելու համար, ինչը հաճախ անվտանգ չէր իրենց և շրջապատի համար:

The Verge-ի փոխանցմամբ, iPhone-ում առկա Face ID համակարգը կառաջարկի մուտքագրել pin code, որը թույլ կտա հեռախոսին ճանաչել դիմակ կրող մարդու ինքնությունը: Գործառույթը հասանելի կդառնա մոտակա շաբաթներին՝ iOS-ի հերթական թարմացումից հետո: