-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոն, ով մասնագիտացված է Apple-ի արտադրանքների վրա, հայտարարել է, որ iPhone 11 և iPhone 11 Pro սմարթֆոնների նկատմամբ պահանջարկը սպասվածից ավելի մեծ է:
Ընկերությունը սեպտեմբերի 13-ից սկսել է ընդունել նոր iPhone-ների նախնական պատվերները: Գնորդների շրջանում հետաքրքրություն է առաջացրել հատկապես սմարթֆոնների գունային բազմազանությունը: iPhone 11 Pro-ն կունենա մուգ կանաչավուն գունային տարբերակ, իսկ iPhone 11-ը՝ փիրուզագույն և մանուշակագույն տարբերակներ:
iPhone 11 Pro-ն ամենամեծ պահանջարկն ունի հատկապես ԱՄՆ-ում: Չինական շուկայում մեծ հետաքրքրություն կա ավելի մատչելի տարբերակի՝ iPhone 11-ի նկատմամբ: Վերլուծաբանները կանխատեսում են, որ iPhone-ի նոր մոդելների վաճառքներն Ասիայում կձախողվեն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո