-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Յուրաքանչյուր արտադրող ձգտում է, որ իր արտադրանքը վերանարոգվի հենց ընկերությունում կամ էլ դրա պաշտոնական ներկայացուցչություններում: Բայց օգտատերերը միշտ փորձում են գտնել այլընտրանքային միջոցներ իրենց թանկարժեք սմարթֆոնները վերականգնելու համար:
Apple ընկերությունը որոշել է պարզել նման օգտատերերին: Ընկերությունը իր iPhone 8 սմարթֆոնը արտադրելիս այնպես է արել, որ հեռախոսը չաշխատի այն դեպքում, եթե չվերանորոգվի հենց պաշտոնական խանութում: Բանն այն է, որ հեռախոսի էկրանի տակ գտնվում է հատուկ միկրոչիպ, որը աշխատում է հենց էկրանի հետ: Եթե էկրանը փոխվում է, ապա պետք է դրա հետ փոխվի նաև միկրոչիպը: Հակառակ դեպքում, նոր iOS 11.3-ը օժտված է այնպիսի գործառույթով, որը շարքից հանում է հեռախոսը, եթե «օտար մարմին» է հայտնաբերում դրա մեջ:
Նմանատիպ ֆունկցիա ունի նաև iPhone 7-ը, այդ իսկ պատճառով Apple-ի տարբերանշանը չկրող խանութներում և սպասարկման կենտրոններում հրաժարվում են դրա վերանորոգումից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո