-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Avengers:Endgame» ֆիլմաշարի ավարտի համար ռուսական Caviar ընկերությունը հատուկ հավաքածու է ներկայացրել, որը կհետաքրքրի ֆիլմի երկրպագուներին:
Ընկերությունը ներկայացրել է անլար լիցքավորման սարքավորում, որը ունի ձեռնոցի տեսք: Սա նվիրված է ֆիլմաշարի հերոս Տանոսի «Անմահության Ձեռնոցին»: Սարքավորումն ամբողջությամբ ոսկուց է, և վրան տեղադրված են 5 տեսակի կիսաթանկարժեք քարեր: Սմարթֆոնը լիցքավորելու համար բավական է միայն այն տեղադրել ձեռնոցի ափի մեջ:
Ընկերությունը ներկայացրել է նաև iPhone XS Max-ի փոփոխված տարբերակները, որոնց վրա պատկերված են ֆիլմի հերոսները: Կան Հալկին, Երկաթե Մարդուն, Կապիտան Ամերիկային, Տանոսին նվիրված տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրի վրա կա հատուկ տարբերանշան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո