Ներկայացվել է iPhone SE(2020)-ը - VNews

Ներկայացվել է iPhone SE(2020)-ը

2017 թվականին  Apple ընկերությունը դիմեց անկանխատեսելի քայլի և  iPhone 8-ից հետո միանգամից ներկայացրեց  iPhone X-ը, որը սմարթֆոնների 10-րդ սերունդ են համարում: Այս տարի, երբ արդեն խոսվում էր նոր բյուջետային սմարթֆոնի մասին, շատ մասնագետներ պնդում էին, որ այն կստանա  iPhone 9 անվանումը՝ բացը լրացնելու համար:

Սակայն այսօր ընկերությունը ներկայացրեց իր նոր բյուջետային սմարթֆոնը և ի զարմանս բոլորի այն ստացել է iPhone SE(2020) անունը: Նոր բյուջետային սմարթֆոնը չի առանձնանում կտրուկ փոփոխություններով:

iPhone SE(2020)-ը ստեղծվել է iPhone 8-ի հիմքով, որը իր հերթին այնքան էլ չէր տարբերվում iPhone 6-ից: Նույն քաղաքականությամբ ընկերությունը հանդես եկավ 2016-ին, երբ iPhone SE-ի առաջին սերունդը նմանեցրեց iPhone 5-ին: Սա թույլ է տալիս խնայել նոր դիզայնի ստեղծման վրա, որն էլ բերում է ցածր շուկայական գին:

Նոր iPhone SE(2020)-ը ունի սովորական Retina դիսփլեյ 4,7 դյույմ անկյունագծով:  Էկրանի տակ կա Home կոճակը, որը աշխատում է Touch ID-ով: Ի տարբերություն iPhone 8-ի, iPhone SE(2020)-ը չունի 3D Touch: Սմարթֆոնը ստացել է մեկ մոդուլով 12 մեգապիքսել հզորությամբ հիմնական տեսախցիկ:

Սմարթֆոնի հիմնական նորամուծությունը A 13 պրոցեսորն է, որը առկա է Apple-ի բոլոր նոր սմարթֆոններում: iPhone SE(2020)-ը ունի նաև 2 քարտի հնարավորություն՝ մեկը սովորական SIM, մյուսը՝ eSIM:

Նոր սմարթֆոնի 64 ԳԲ տարբերակը արժե 399 դոալր, կա նաև 128 և 256 ԳԲ տարբերակները: Դրանց նախնական պատվերները կմեկնարկեն ապրիլի 23-ին:

iPhone SE(2020)-ի վաճառքի մեկնարկից հետո շուկայից դուրս կգա  iPhone 8-ը:

 

  • 3


Կարմիր iPhone SE(2020)-ի վաճառքից ստացված հասույթը Apple-ը կփոխանցի այս կազմակերպությանը

iPhone-ը ջրի տակ երկու ամիս մնալուց հետո շարունակել է աշխատել

Apple-ը պատահաբար բացահայտել է իր նոր պրոդուկտը և բյուջետային iPhone-ի անունը

Հայտնի են 2019-ին ամենաշատը վաճառված սմարթֆոնները

iPhone 9-ը հայտնվել է գովազդային տեսահոլովակում (տեսանյութ)

Հայտնի են ամենավնասակար սմարթֆոններն՝ ըստ ճառագայթման ցուցանիշի

Հայտնի են ամենաշատ ճառագայթում արձակող սմարթֆոնները (լուսանկար)

iPhone XS-ի վաճառքի անկումը Apple-ին ստիպել է 2 որոշում կայացնել

Օգտատերերը բողոքել են iOS 12.1-ից

iPhone XR-ը վաճառքներով կգերազանցի iPhone 8-ին․ մասնագետները կանխատեսում են

Apple-ի վաճառքները Հարավային Կորեայում կարող են արգելվել

iPhone 8-ում նոր գործարանային խոտան են հայտնաբերել

Apple-ը խանութներից հետ կկանչի սմարթֆոնների կեսը

Պատյաններ արտադրող ընկերությունը ցույց է տվել iPhone 9-ը (լուսանկար)

iOS 11-ի 13-րդ թարմացումը նոր գործառույթ է ներկայացրել

Այս փոփոխությունը iPhone 8-ը վերածում է «մետաղի կտորի»