fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

iPolytech. առաջին համալսարանական հավելվածը Հայաստանում

Գործարկվել է առաջին հայկական բուհական կրթական iPolytech հավելվածը, որի միջոցով ուսանողները, նրանց ծնողները և ապագա դիմորդները կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ համալսարանում իրականացվող ծրագրերի մասին:

Հավելվածը պարզ կառուցվածքով տեղեկատվական հարթակ է, որտեղ կարելի է ստանալ ուսումնական ստորաբաժանումների վերաբերյալ ունեցած հարցերի պատասխաններ, ինչը կարող է օգտակար լինել դիմորդների մասնագիտական կողմնորոշման հարցում:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի տեղակալ, ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը նշել է, որ iPolytech-ը, օգտագործելու են նաև ընդունելության կազմակերպման գործընթացում․

«iPolytech հավելվածը նոր խոսք է համալսարանականների շրջանում: Բոլորիս է հայտնի որ այսօր դպրոցականները, ուսանողները, երիտասարդները ողջ օրը վիրտուալ դաշտում են, և այս քայլով կրթությանը վերաբերող կարևոր իրադարձությունները ներմուծվում են նրանց վիրտուալ իրականություն: Սա նոր տրամպլին է Պոլիտեխնիկի համար»:

iPolytech հավելվածում առկա են անհրաժեշտ բոլոր գործիքները, որոնց միջոցով հնարավոր է ոչ միայն ընթերցել, այլ նաև հետագայում վերընթերցելու համար պահպանել անհրաժեշտ հրապարակումը։ Այստեղ կարելի է դիտել տեսահոլովակներ և լուսանկարներ, ինչպես նաև լսել ձայնային հաղորդագրություններ:

Օգտվողների հարմարավետությունից ելնելով` այստեղ կարգավորումների համակարգը «ճկուն» է` անհրաժեշտ գործիքների միջոցով կարելի է առավել ընթեռնելի դարձնել նյութերը` մեծացնելով կամ փոխելով նույնիսկ գրվածքի ձևը: Հավելվածն առաջին անգամ ներկայացվել է «Կրթություն և կարիերա 2018» միջազգային ցուցահանդեսին:

Հավելվածը հասանելի է ներբեռնելու համար APP Store-ում և Google Play-ում:


Նոր iPad Pro-ից կարող է բացակայել Lightning միակցիչը

YouTube-ի հայտնի գործառույթը թողարկվում է Android-ում

Ի՞նչ հավելվածներ են նախընտրում տարբեր երկրների բնակիչները․ հետազոտություն

iPhone-ները չեն ստանա այս տեխնոլոգիան մինչև 2019 թվականը

iPhone-ի օգտատերերի 48 %-ը ցանկություն է հայտնել անցնել նոր մոդելի

Չինական ընկերությունը գերազանցել է Apple-ին սմարթֆոնների վաճառքի մեջ

Համացանցում սմարթֆոն «կոտրելու» նոր ձև են տարածել

Яндекс.Такси-ն վճարման նոր մեթոդ ունի

Skype-ը կունենա գաղտնի նամակագրության հնարավորություն

Gmail-ը նորություն ունի Android-ի օգտատերերի համար

Google-ը խոստովանել է, որ գիտի օգտատերերի գտնվելու վայրը

Սմարթֆոնների «կյանքը երկարեցնող» նոր հավելված է ստեղծվել

Սթիվ Ջոբսի թողած «ժառանգությունը» ապագա սերունդներին

PicsArt-ով արդեն հնարավոր է Live-սթիքերներ ստեղծել (տեսանյութ)

Զարգացող տեխնոլոգիայի ևս մեկ զոհ. Email հավելվածներից մեկը փակվում է

Google Play Store-ը դռները բացել է Հայաստանի առաջ