fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Իրական լիդերության բնույթը հաջողակ մարդկանցից

Դուք դառնում եք այն, ինչի մասին հաճախ մտածում եք: Լիդերները մտածում են իրենց անհրաժեշտ հատկանիշների և դրանց ամենօրյա օգտագործման մասին: Նրանք նպատակի հստակ պատկերացումներ ունեն և դրանց մասին հայտնում են շրջապատին:

Բրայան Թրեյսի

 

Երջանիկ մարդկանցից ավելի արդյունավետ առաջնորդներ են լինում: Նրանք ավելի լավ են հաղթահարում կազմակերպչական առաջադրանքները, ավելի ինքնավստահ են, քան նրանք ովքեր երջանիկ չեն:

Գրետչեն Ռուբին

 

Լիդեր ոչ ծնվում են, ոչ էլ դառնում ինչ-որ մեկի կողմից, դուք ինքներդ եք ձեզ այդպիսին դարձնում:

Ջեֆ Օ’լորի

 

Լիդերներին չի թույլատրվում ունենալ անհաջող օրեր, անգամ ամենաանհաջող օրերին:

Թոմ Փիթերս

 

Պետք է անել այն, ինչ դեռ ոչ ոք չի արել, միայն այդպես կարելի է հասնել հաջողության, միայն այդպես կարելի է պահել լիդերությունը:

Վլադիմիր Դոգվան

 

Լիդերները կարող են անհավանական վստահություն առաջացնել իրենց հանդեպ, հենվելով նախորդ ձեռքբերումների, անձնական տաղանդի և համոզելու տաղանդի վրա:

Ջեյ Կոնգեր

 

Լիդերությունը արդյունավետությունն է:

Պիտեր Դրյուկեր

 

Իրական լիդերությունն այն է, որ կարողանաս հստակ և հանգիստ բացատրել, թե ինչու ես ընդունել այս կամ այն որոշումը:

Ռիչարդ Բրենսոն