ISTC-ն կհամագործակցի Սան Խոսեի պետական համալսարանի հետ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

ISTC-ն կհամագործակցի Սան Խոսեի պետական համալսարանի հետ

Photo 1 3 - ISTC-ն կհամագործակցի Սան Խոսեի պետական համալսարանի հետ

Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) եւ Սան Խոսեի պետական համալսարանը սկսել են համագործակցություն տեխնոլոգիական կրթության ասպարեզում:

Համագործակցության շրջանակում մարտին Հայաստան էր այցելել Սան Խոսեի պետական համալսարանից հրավիրված դասախոս Գլեն Մյուլսը: Նա անցկացրեց քառօրյա փակ դասընթացներ մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ արդեն Data is EVERYTHING! խորագրով բաց սեմինարի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, տվյալագետները եւ այլ հետաքրքրված անձիք՝ ընդհանուր առմամբ 130 եւ ավելի մասնակիցներ, հնարավորություն ստացան ավելին իմանալու այսօրվա աշխարհում բիզնեսի եւ հասարակության մեջ տվյալների կարեւորության մասին: Սեմինարն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Գլեն Մյուլսը Մեծածավալ տվյալների տեխնոլոգիաների դասախոս է IBM MEA համալսարանում, ինչպես նաեւ Համակարգչային գիտություն է դասավանդում Iona համալսարանում, դասախոսում է Սան Խոսեի պետական համալսարանի «Տեղեկատվական Դպրոցում» եւ «Մասնագիտական եւ Գլոբալ կրթության ամբիոնում»:

Սա ISTC-ի եւ Սան Խոսեի պետական համալսարանի միջեւ համագործակցության առաջին քայլն է: Առաջիկայում ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 5 ուսանողներից եւ 2 դասախոսներից կազմված խումբը կայցելի Սան Խոսեի պետական համալսարան: Այցի շրջանակում ուսանողները կստանան հնարավորություն ամերիկացի դասախոսների հետ քննարկել իրենց մագիստրոսական թեզերը, ինչպես նաեւ հետազոտական համագործակցության հետագա հնարավորությունները:

Միաժամանակ, ԵՊՀ դասախոսները կաշխատեն համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման ուղղությամբ, որտեղ առանցքային կլինեն Սան Խոսեի համալսարանի կողմից համակարգվող մագիստրոսական ծրագրերը: Սա կնպաստի Հայաստանում հետազոտական ներուժի զարգացմանը:

Ընթերցեք նաև՝

ISTC. Արեգ Գևորգյանը՝ կենտրոնի ստեղծման ու նոր ծրագրերի մասին


Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Hack the DNA Datathon. գենոմի հետազոտությունների ոլորտը մասսայականացնելու բացառիկ հնարավորություն

Teenz․ ամառային ծրագիր 12-18 տարեկան պատանիների համար

10 ստարտափ մասնակցում է Climate Change Tech Accelerator 2019 ծրագրին (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում

Հայտնի են «Բաց կառավարման տվյալների Հեքըթոնի» հաղթողները

Մարտի 16-ից 17-ը տեղի կունենա Climate Tech Hackathon vol. 2-ը

Կարիերայի անցում դեպի ՏՏ․ խորհուրդներ և մարտահրավերներ

Geeks Against GBV հաքաթոնի հաղթող թիմերն ստացան 1 մլն․ դրամի չափով պարգևներ

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

7-րդ DevFest Armenia-ի հետաքրքիր և կարևոր դրվագները

ISTC. Արեգ Գևորգյանը՝ կենտրոնի ստեղծման ու նոր ծրագրերի մասին

Startup Grind Yerevan. Հրաչիկ և Թաթուլ Աջամյաններ (տեսանյութ)

GoNative երկրորդ կոնֆերանսը համախմբել է ավելի քան 130 ծրագրավորողների

Smart City. Ո՞րն է Կլիմաթոնում հաղթած նախագծի հաջորդ քայլը