ՏՏ նախարարը հանդիպել է Google-ի տնօրենի հետ - VNews

ՏՏ նախարարը հանդիպել է Google-ի տնօրենի հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրել, որում հայտարարել է, որ հանդիպել է Google ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ:

Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են Google և YouTube հարթակների հետ կապված կարգավորումներին վերաբերվող խնդիրներ:

« Այսօր Ժնևում Գուգլ ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հետևյալ հարցերը, որոնք բարձրացվել էին աշխատանքային խմբի կողմից։

 Ակտիվացնել հայաստանյան թրենդերի հատվածը, որը թույլ կտա հասկանալ, թե ինչն է տվյալ պահին հենց Հայաստանում պոպուլյար, այդպիսով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը,

 Ակտիվացնել մոնետիզացիան վիդեոբլոգերների եւ լրատվամիջոցների համար։ Այս պահին շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ։ Այսինքն, հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։

Գլոբալ խնդիրը Google֊ի հետ նրանում է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։

Լուծել հայալեզու գովազդի հարցը Google AdSense-ի մակարդակով, որի անհասանելիությունը ունի բազմաթիվ բացասական հետեւանքներ, օրինակ, թույլ չի տալիս հայաստանյան լրատվականներին ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն այս հիանալի գործիքակազմի միջոցով, որը տրամադրում է Գուգլը»,- գրել է նախարարը:

Ամբողջական հոդվածը ստորև՝

 

 


YouTube-ը կուղարկի քնելու, եթե հոլովակներ դիտեք ուշ ժամերի

YouTube-ը խախտել է ավանդույթն ու վիճելի որոշում կայացրել

YouTube-ում համաշխարհային խափանում է տեղի ունեցել

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

98-ամյա կինը Youtube-ի օգնությամբ ավելի քան 1.2 մլն ռուբլի է հավաքել բժիշկների համար

Google-ը անվճար է դարձնում Meet պրեմիում տեսակոնֆերանսները

Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Ինչպե՞ս ներբեռնել YouTube-ի վիդեոները ցանկացած սարքում

Google-ը ձեռքերի լվանալու պրոցեսը մինի խաղի է վերածել

Google-ը բանկային քարտ կթողարկի

Google-ը և Apple-ը կմիավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում

Ռեբրենդինգ․Google-ի Hangouts Meet ծառայությունն անվանափոխվել է

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Facebook-ը կհավաքագրի մարդկանց տեղաշարժման տվյալները

10 հարմար գործիք թիմով հեռավար աշխատելու համար