It's me, Mario. Ինչ է ներկայացրել Nintendo-ն E3 expo-ի ժամանակ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

It’s me, Mario. Ինչ է ներկայացրել Nintendo-ն E3 expo-ի ժամանակ

super-mario-yoshi

Այս տարի E3 expo-ի փակումը կատարեց Nintendo-ն։ Այս անգամ ճապոնական կազմակերպությունն, անսպասելիորեն, իր ավանդական ցուցահանդեսը չանցկացրեց։ Դրա փոխարեն ներկայացրեց պատրաստի նկարված Nintendo Spotlight տեսահոլովակը։

Ձեզ ենք ներկայացնում ամենահետաքրքիր խաղերի թրեյլերները և գեյմփլեյները, որոնք ցուցադրվել են էքսպոյի ժամանակ։

Xenoblade Chronicles 2

Գունավոր, գեղեցիկ և գիտաֆանտաստիկ աշխարհով Xenoblade Chronicles 2  խաղի նոր թրեյլերը ներկայացվել է Monolith Soft-ի կողմից։ Խաղը հասանելի կլինի այս ձմեռ։

Pokémon

Նոր Pokémon-ի ստեղծման վրա աշխատել է Game Freak ընկերությունը՝ լեգենդար Pokémon Red և Blue խաղերի ստեղծողը։ Խաղը բացառիկ է Nintendo Switch-ի համար և դատապարտված է հետաքրքիր լինելու։

Metroid Prime 4

Ներկայացվեց սպասված Metroid Prime 4 խաղի առաջին թրեյլերը։ Դեռ հայտնի չեն ոչ խաղի ծրագրավորողները, ոչ էլ թողարկման օրը։

1 2