Հայկական IU Networks-ը հաղթել է ԱՊՀ պետական սեկտորի ՏՏ ոլորտի խոշորագույն մրցույթում - VNews

Հայկական IU Networks-ը հաղթել է ԱՊՀ պետական սեկտորի ՏՏ ոլորտի խոշորագույն մրցույթում

Հայկական IU Networks ընկերության առաջարկած ծրագրային լուծումը հաղթող է ճանաչվել Տաջիկիստանի պետական ծառայությունների էլեկտրոնային կառավարման անցումն ապահովող ծրագրի միջազգային մրցույթում:

Ընկերության առաջարկած նորարարականծրագրային լուծման շնորհիվ այս երկրի բոլոր գերատեսչությունները և գործակալությունները կկարողանան տեղեկատվության փոխանակման բոլոր գործառույթներն իրականացնել ստանդարտավորված եղանակով՝ միևնույն պլատֆորմի և պրոտոկոլների կիրառմամբ։

«ՏՀՏ համակարգերի ներդրման և սպասարկման այս մասշտաբի միջազգային մրցույթները բարդ ու երկարատև գործընթացներ են, և հպարտ եմ, որ կարողացանք միջազգային շուկա դուրս բերել մի վերջնական ծրագրային լուծում, որի մտահղացումը, ճարտարապետությունը, ծրագրավորումն ու իրականացումն ամբողջովին կատարվել է Հայաստանի Հանրապետությունում՝ հայաստանյան մասնագետների կողմից»,-ասել է IU Networks ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

Ընկերության ստեղծած ծրագրային լուծուման շնորհիվ հայտատուն կամ տնտեսվարողը կկարողանան «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնել հայտերի հանձնման և թույլտվությունների ստացման բոլոր գործառույթները, ինչը կհեշտացնի տնտեսվարողների աշխատանքը, թույլ կտա խնայել ժամանակը, ինչպես նաև կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։

Այդպիսի ծրագիր IU Networks  ընկերությունն իրականացնում է նաև ռումինական, ռուսաստանյան և բելառուսական ընկերությունների հետ կոնսորցիումով։ Կոնսորցիումը Եվրամիության կողմից հայտարարված տենդերում լավագույնն է ճանաչվել շնորհիվ ԵՄ ստանդարտներին համապատասխանող լուծման։

«2008-ին, երբ ստեղծվում էր IU Networks ընկերությունը, հայաստանյան ՏՀՏ շուկան կանգնած էր երկընտրանքի առջև՝ առաջարկելով որակյալ, սակայն ընդամենը ծրագրավորման ծառայություններ, թե՞ անել անհնարինը՝ ստեղծելով ամբողջական ու վերջնական լուծումներ։ Ուղիղ 10 տարի անց IU Networks-ը դարձավ այն ընկերությունը, որը կոտրեց հայկական ՏՀՏ ոլորտի ընկերությունների՝ աութսորսինգային լինելու վերաբերյալ կարծրատիպը»,-նշել է IU Networks ընկերության համահիմնադիր, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Ալեքսանդր Եսայանը։


BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Հայկական ՏՏ ոլորտի ամենախոշոր հարկատուները (ինֆոգրաֆիկա)

Սիլիկոնյան հովտում քննարկել են WCIT 2019-ի աշխատանքները

Ալեքսանդր Եսայանը վերընտրվեց ԱՏՁՄ նախագահ

Թայբեյցի գիտնականների հետ համատեղ կմշակվեն խելացի տեխնոլոգիաներ՝ գյուղատնտեսության համար

Գերմանիան կմասնակցի Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին

Բիզնես ինովացիոն ֆորումն այս տարի առանձնացավ պետության ակտիվ մասնակցությամբ․ Կարեն Վարդանյան

ԱԱԾ-ն և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կհամագործակցեն

Արմաթի դպրոցական ձեռներեցները մասնակցում են Sevan Startup Summit-ին

Հայտնի են «Արմաթ» տեխնոճամբարի ռոբոտների մրցույթի հաղթողները

ԻՏՁՄ-ն ընդլայնում է իր գործունեությունը՝ ստանալով նոր անվանում

Բագարանի դպրոցում նույնպես կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

ԻՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը. ամփոփում ենք ԻՏՁՄ 18-րդ Համաժողովը

Երևանում բացվել է ևս մեկ Արմաթ լաբորատորիա

«Արմաթ» ամառային տեխնոճամբարն իր դռներն է բացում ՀՀ-ի և Սփյուռքի դպրոցականների առջև

14-ամյա Արմանն իր մշակած Zoomar AR հավելվածը կներկայացնի միջազգային ինովացիոն կոնֆերանսում