fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Ճապոնիայի կիբեռանվտանգության նախարարը անսպասելի հայտարարություն է արել

Ճապոնիայի կիբեռանվտանգության նախարար Սակուրադա Յոսիտական խոստովանել է, որ երբեք համակարգիչ չի օգտագործել:

Այսօր USB կրիչների օգտագործման վերաբերյալ պառլամենտի նիստի ժամանակ Ճապոնիայի կիբեռանվտանգության պատասխանատուն խոստովանել է, որ 25 տարի շարունակ բազմաթիվ սերունդներ է կրթել տվյալ ոլորտում, սակայն ինքը երբեք չի օգտվել համակարգչից: Նա նման պատասխան է տվել այն  բանից հետո, երբ հարցրել են՝ արդյոք  USB կրիչները օգտագործվել են ճապոնական ատոմակայանների վրա:

Նախարարի պատասխանը մեծ քննադատության է արժանացել, որոշ պատգամավորներ զարմացել են, թե ինչպես կարելի է նման պաշտոն զբաղեցնել, եթե համակարգչից օգտվելու ձև չգիտես:

Նշենք նաև, որ Յոսիտական կրում է 2020 թվականին  Տոկիոյում նախատեսված Օլիմպիական խաղերի անվտանգության պատասխանատվությունը: