Կարանտինի առեղծվածը կամ ինչպես ստեղծել Facebook-ի գլխավոր նկարի շրջանակ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կարանտինի առեղծվածը կամ ինչպես ստեղծել Facebook-ի գլխավոր նկարի շրջանակ

Համոզված ենք՝ բոլորդ Facebook-ում հանդիպել եք գլխավոր նկարների, որոնց վրա ամենատարբեր թեմաներով  խրատներ, հորդորներ, իրազեկող կամ պարզապես զվարճալի շրջանակներ են ավելացված։ Ֆեյսբուքյան լեզվով ասած՝ Frame-ներ։

Ովքեր բաց էին թողել Facebook-ի այս հետաքրքիր ֆունկցիան, հաստատ հասցրեցին ծանոթանալ դրա հետ կարանտինի ընթացքում, չէ՞ որ յուրաքանչյուր 2-րդ (եթե ոչ 1-ին :D ) օգտատիրոջ նկարին կամ «շնորհակալություն է բժշկին», կամ «պարգևավճար բուժաշխատողներին» կամ էլ «մնա տանը» կոչ։ Օգտատերերի մի մեծ զանգված շտապեց տեղադրել «ֆեյսբուքյան մարգարեների» ստեղծած շրջանակները՝ այդպես էլ չիմանալով, որ դրանց ստեղծումն «աշխարհի արարում» չէ, այլ մի քանի հասարակ քայլ։

Իսկ թե որոնք են այդ քայլերը՝ լուսավորենք ձեզ․

Քայլ 1

Պատկերների խմբագրման, կարելի է ասել, ցանկացած ծրագրով (Photoshop, Canva և այլ) ստեղծեք ձեր ցանկացած շրջանակը  և պահպանեք այն .png ֆորմատով։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի շրջանակի չափերը համապատասխանեն նկարի չափերին։

Քայլ 2

Բացեք Facebook Frame Studio-ն՝ պարզապես սեղմելով կանաչով ընդգծված հատվածի վրա և ընտրեք «Ստեղծել շրջանակ» (Create a Frame) կոճակը։

Ներբեռնեք ձեր պատրաստի գլուխգործոցն այստեղ՝ ձախ կողմում տեղադրված համապատասխան կոճակի օգնությամբ, որից հետո մկնիկի օգնությամբ այն տեղաշարժեք նկարի՝ ձեր ցանկացած անկյուն։ Ի դեպ, ինչպես տեսնում եք վերևի նկարում, աջ կողմում շրջանաձև և քառակուսի պատկերներ ունենք, որոնցից յուրաքանչյուրի վրա մկնիկը պահելիս կտեսնեք, թե ինչ տեսք կունենա ձեր շրջանակը գլխավոր նկարի՝ շրջանաձև կամ ստանդարտ ձևով ցուցադրելու պարագայում։

Ներքևի նկարում տեսնում եք, թե շրջանաձև ցուցադրելիս՝ ինչ տեսք կունենա ձեր ֆեյսբուքյան հաշվի գլխավոր նկարը, եթե ենթադրենք, պատգամավորի թեկնածու եք և, ներքոնշյալ կախարդական նշանը ձեր նկարին տեղադրելով, պլանավորում եք քվեներ ապահովել :)

Քայլ 3

Շրջանակի ցանկալի տեղը որոշելուց և վերջնական ուղղումներն անելուց հետո սեղմեք «շարունակել» կոճակը: Բացված պատուհանում շրջանակի համար պետք է անպայման որևէ անվանում նշել, որպեսզի հեշտ կարողանաք գտնել այն։ Ի դեպ՝ ցանկալի է դրան հեշտ որոնվող որևէ անուն տալ, որպեսզի տվյալ թեմայով շրջանակ որոնելիս՝ օգտատերերը նույնպես հեշտությամբ տեսնեն և տեղադրեն հենց ձեր ստեղծածը։ Սա նաև խորամանկ մարքեթինգային քայլ կարող է լինել ինչպես անձնական մարքեթինգի (Self Marketing), այնպես էլ բրենդի ճանաչելիության բարձրացման գործում: Գրավիչ, «վարակիչ» շրջանակը հաստատ երկար կպտտվի ֆեյսբուքյան անծայրածիր տիեզերքում՝ իր հետ անդադար հիշեցնելով հեղինակի մասին, որը կարող է լինել ինչպես ձեր անձնական հաշիվը, այնպես էլ օրինակ՝ ձեր բիզնես էջը:

Շրջանակի հեղինակին (անձնական հաշիվ կամ էջ) կարող եք ընտրել պատուհանի վերևի աջ անկյունից։ Իսկ ներքևի կարգավորումներում կարող եք նշել տարածաշրջանը, շրջանակի ակտիվ լինելու տևողությունը և մինչև տաս բանալի բառ, որոնք կօգնեն մարդկանց գտնել ձեր շրջանակը՝ նույն թեմայով շրջանակներ որոնելիս։

Հիշեք՝ վերջնական հրապարակումից հետո շրջանակը հնարավոր չէ խմբագրել և ոչ էլ հեռացնել ցանկից, այնպես որ, նախքան հաստատելը ուշադիր ստուգեք ամեն ինչ։

Քայլ 4

Շրջանակը հրապարակելուց հետո վերադարձեք ձեր անձնական էջ, գլխավոր նկարը խմբագրելու պատուհանից ընտրեք «ավելացնել շրջանակ», որոնման բաժնում գրեք ձեր ստեղծած շրջանակի անունը, տեղադրեք և վայելե՜ք на здоровье։

 


Տատիկին կտուգանեն թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

Ինչպես պարզել ծանոթ օգտատերերի գաղտնաբառերը

WhatsApp-ի ֆունկցիաներն ընդլայնվել են

Facebook-ը թողարկում է սեփական սթիմինգային հավելվածը

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Facebook-ը կստեղծի իր կրկնօրինակը և օգտատերերին կփոխարինի բոթերով

Facebook-ը սիրահարների համար նոր մեսենջեր է գործարկել

Facebook-ը կհավաքագրի մարդկանց տեղաշարժման տվյալները

Facebook-ը թեստավորում է նոր ֆունկցիա Messenger-ում

Zoom-ն անվտանգ ծառայություն չէ

Facebook-ը 100 մլն դոլար կտրամադրի լրագրողներին

Facebook-ը պատմել է՝ ինչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը ցանցի վրա

Կդիմանա՞ն սերվերները կորոնավիրուսին. Facebook-ը պատրաստ է, Netflix-ն իջեցնում է որակը

WhatsApp-ը պատերազմ է հայտարարել կորոնավիրուսին

Facebook-ը սկսել է արգելափակել այս հրապարակումները

Facebook-ը 100 մլն դոլար կտրամադրի կորոնավիրուսից տուժած փոքր բիզնեսներին