fbpx

Kaspersky-ն սեփական օպերացիոն համակարգ է ստեղծում

«Կասպերսկի Լաբորատորիան»  ծրագրեր է մշակում սեփական բջջային օպերացիոն համակարգի ստեղծման համար:

Աղբյուրի համաձայն՝  օպերացիոն համակարգը կստեղծվի KasperskyOS-ի հիման վրա: Այն կաշխատի տարբեր սարքավորումների վրա, այդ թվում նաև սմարթֆոնների: Օպերացիոն համակարգի պաշտոնական թողարկումը կարող է տեղի ունենալ 2019 թվականի ընթացքում: Այն կարող է առաջարկվել ինչպես կառավարական կազմակերպություններին, այնպես էլ խոշոր ընկերություններին: Տվյալ պահին օպերացիոն համակարգը գտնվում է փորձարկման փուլում: