«Կասպերսկի Լաբորատորիա»-ն ամփոփել է տարին - VNews

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն ամփոփել է տարին

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները ամփոփել են 2018 թվականի արդյունքները, և տարվա առանցքային միտումներից մեկն է դարձել կրիպտոմայներների քանակի նշանակալի աճը։ Կրիպտոնայներերը գերազանցել են շորթող ծրագրերին, որոնք վերջին տարիների գլխավոր կիբեռսպառնալիքն էին։

Ընդհանուր առմամբ, 2018 թվականի սկզբից ռուսաստանցի օգտատերերի գործնականում 34%-ը ենթարկվել է վեբ-գրոհների, և «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումներն այդ երկրի օգտատերերի համակարգիչներում արգելափակել են 137 միլիոն ունիկալ վնասաբեր հղում։ Ավելի քան 37%-ը բախվել են տեղային սպառնալիքների, որոնք տարածվում են ոչ թե համացանցի, այլ հանվող կրիչների միջոցով։

Ռուսաստանի թրաֆիկում սպամի բաժինը կազմել է 53% (ամբողջ աշխարհում՝ մոտ 50%)։ Հարկ է նշել, որ սպամ-հաղորդագրություններում կարող է թաքնվել ոչ միայն աներես գովազդը, այլև խարդախերի տարածած նամակները և վնասաբեր ծրագրային ապահովումը։ 2018 թվականին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները նաև կանխել են ֆիշինգային կայքեր օգտատետերի անցնելու 89 միլիոն փորձ։ Ֆիշերներն ավելի շատ գրոհի են ենթարկել հետևյալ տիպերի կազմակերպությունների օգտատերերին. բանկեր (26%), վճարային համակարգեր (24%), գլոբալ համացանցային պորտալներ (19%) և սոցիալական ցանցեր (17%)։  Կիբեռհանցագործները հնարավոր զոհերի վրա արդյունավետ ազդեցության համար կիրառել են սպամի և ֆիշինգի ինչպես հասարակ, այնպես էլ բարդ հնարքներ։ Այսպես, նրանք իրենց նամակներում վկայակոչել են իբր ուժի մեջ մտած օրենքները, օրինակ, տվյալների պաշտպանության կանոնակարգը՝ GDPR-ը։ Սակայն, ամենանշանակալի տեղեկատվական առիթը, որը խարդախներն օգտագործել են այս տարի Ռուսաստանում, դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Չարագործները համացանցում առաջարկել են խաղերի կեղծ տոմսեր, ինչպես նաև էժան չվերթեր և բնակարաններ։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները նշում են, որ գնալով ակտիվ են սկսել զարգանալ մոբայլ սպառնալիքները։ Այսպես, 2018 թվականի ընթացքում հայտնաբերվել է մոբայլ վնասաբեր ծրագրերի տեղադրման 4,9 միլիոն փաթեթ։ Ուրույն տեղ են զբաղեցնում մոբայլ բանկային տրոյական ծրագրերը. տարվա ընթացքում ընկերության լուծումները գրանցել են 144 հազար նման օբյեկտ, և դրանց քանակն անընդհատ աճում է։ Անցնող տարի ամենից ավելի նկատելի դարձավ Asacub բանկային տրոյական ծրագիրը, որը տարածվում էր ֆիշինգային SMS-հաղորդագրությունների միջոցով՝ առաջարկելով հղումով դիտել լուսանկարներ կամ MMS։ Օրեկան 40 հազար օգտատեր բախվում էր այդ տրոյական ծրագրին, իսկ Ռուսաստանին բաժին ընկավ վարակումների 98%-ը։ Բացի այդ, այս տարի մոբայլ օգտատերերին ակտիվորեն գրոհել են կրիպտոմայներները։

«Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, կիբեռսպառնալիքների լանդշաֆտը 2018 թվականին փոփոխվել է. օրինակ՝ շատ ավելի տարածված են դարձել կրիպտոմայներները։ Չարագործներն ակտիվորեն շահագործում էին կրիպտոարժույթների և դրանց առաջնային առաջարկի (ICO) թեման, նրանք ստեղծում էին ֆիշինգային ռեսուրսներ, որոնք նմանակում էին կրիպտոարժույթների հանրաճանաչ  դրամապանակները և բորսաները, ինչպես նաև կեղծում էին հայտնի մարդկանց և ընկերությունների հաշիվները և նրանց անունից խոստանում անվճար բաժանել կրիպտոարժույթներ։ Մեր կանխատեսումներով՝ մայներների թվի աճը կշարունակվի, նաև կաճի մոբայլ վնասաբեր ծրագրերի, մասնավորապես. բանկային տրոյացիների քանակը։ Խոսելով 2019-ի կանխատեսումների մասին, արժե նշել նաև այն, որ, ամենայն հավանականությամբ, գաղտնագրող ծրագրերը շատ ավելի հազվադեպ են օգտագործվելու զանգվածային գրոհներում»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի  սպառնալիքների հետազոտության վարչության ղեկավար Թիմուր Բիյաչուևը։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար օգտատերերին խորհուրդ է տալիս հետևել մի շարք հիմնական կանոնների.

  • մի անցեք փոստի և մեսենջերների կասկածելի հղումներով, եթե նույնիսկ դրանք ուղարկել են ձեր ծանոթները;
  • կանոնավոր կերպով տեղադրեք ծրագրերի և օպերացիոն համակարգի նորացումները;
  • բոլոր հաշվեգրերի  համար օգտագործեք բարդ և տարբեր գաղտնաբառեր;
  • կանոնավոր կերպով ստեղծեք կրիտիկական կարևոր տվյալների պահուստային կրկնօրինակներ;
  • հավելվածներ տեղադրեք միայն պաշտոնական կայքերից և հավելվածներին տրամադրեք միայն այն գործառույթների հասանելիություն, որոնք իսկապես անհրաժեշտ են;
  • կիրառեք հուսալի պաշտպանական լուծում, այդ թվում՝ մոբայլ սարքերում։


Երեւանում կայացել է Kaspersky Security Day կոնֆերանսը

Կոտրված router-ը կարող է հանգեցնել տվյալների և գումարի կորստի․ զգուշացնում է «Կասպերսկին»

Kaspersky-ն սեփական օպերացիոն համակարգ է ստեղծում

Հայաստանն աշխարհում 5-րդն է համացանցից գրոհի ենթարկվածների թվով

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընդունում է ստաժավորման ծրագրի մասնակցության հայտեր

«Կասպերսկի լաբորատորիան» հայտնաբերել է կեղծ նվեր-քարտերի խարդախ սխեմա

Ինչպե՞ս պաշտպանել սմարթֆոնի տվյալները գողերից․ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի խորհուրդները

«Կասպերսկու» նոր լուծումը կբացահայտի ֆինանսական առցանց-խարդախությունները

Հայաստանը 7-րդն է համացանցից վարակման փորձերով

Բառարան մայներների և կրիպտոարժույթների տնօրինողների համար

Ինչպե՞ս պաշտպանվել կրիպտոմայներներից. հուշում է «Կասպերսկի»-ն

Android-ի անվան տակ քողարկված հավելվածը WhatsApp-ի հաղորդագրություններ է կարդում