Կդիմանա՞ն սերվերները կորոնավիրուսին. Facebook-ը պատրաստ է, Netflix-ն իջեցնում է որակը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կդիմանա՞ն սերվերները կորոնավիրուսին. Facebook-ը պատրաստ է, Netflix-ն իջեցնում է որակը

Կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային «տնային» ռեժիմը մեծ ծանրաբեռնվածություն է առաջացրել տարբեր ժամանցային ծառայությունների սերվերների վրա, որոնցում մարդիկ սովորաբար շատ ժամանակ են անցկացնում:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կազմակերպությունն արդեն նախապատրաստվում է ինֆորմացիոն հոսքերի աճին, ներգրավում է հավելյալ աշխատակիցների, ինչպես նաև ավելացնում է ենթակառուցվածքները՝ սերվերների անխափան աշխատանքը ապահովելու համար: Հատկապես մեծ ծանրաբեռնվածություն կհաղորդեն տեսազանգերը, ինչին էլ Facebook-ը պատրաստվում է: Բացի այդ, Ցուկերբերգը կարևորել է այս շրջանում օգտատերերի համար ճշգրիտ ու կարևոր ինֆորմացիայի հաղորդումը, ինչի համար սոցցանցը առավելություն է տալու կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տարածող կառույցների գրառումներին:

Իսկ ահա ֆիլմերի ու սերիալների խոշորագույն մատակարար Netflix-ը Եվրոպայի ամբողջ տարածքում իջեցրել է տեսանյութերի որակը HD-ի՝ ընդառաջ գնալով Եվրոմիության խնդրանքին: Ներքին շուկայի գծով եվրոկոմիսար Տյերի Բրետոնն իր թվիթերյան էջում դիմել էր Netflix-ի ղեկավարությանը՝ խնդրելով գնալ նման քայլի և թուլացնել ծանրաբեռնվածությունը եվրոպական սերվերների վրա: Սահմանափակումը մտցվել է 30 օրով, ու ըստ մասնագետների՝ դա թույլ կտա 25%-ով թեթևացնել համացանցային հոսքի ծավալը ու ապահովել սերվերների անխափան աշխատանքը:


Տատիկին կտուգանեն թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

Netflix-ը կչեղարկի ոչ ակտիվ օգտատերերի բաժանորդագրությունները, որպեսզի մարդիկ անիմաստ գումար չվատնեն

Ինչպես պարզել ծանոթ օգտատերերի գաղտնաբառերը

Կարանտինի առեղծվածը կամ ինչպես ստեղծել Facebook-ի գլխավոր նկարի շրջանակ

Հայտնի է «Տրանսֆորմերները» նոր ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը

WhatsApp-ի ֆունկցիաներն ընդլայնվել են

Facebook-ը թողարկում է սեփական սթիմինգային հավելվածը

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Facebook-ը կստեղծի իր կրկնօրինակը և օգտատերերին կփոխարինի բոթերով

Ինչպես հաղթահարել կարանտինն ու չգժվել․ Netflix-ը Instagram Show կգործարկի

Facebook-ը սիրահարների համար նոր մեսենջեր է գործարկել

Facebook-ը կհավաքագրի մարդկանց տեղաշարժման տվյալները

Facebook-ը թեստավորում է նոր ֆունկցիա Messenger-ում

Zoom-ն անվտանգ ծառայություն չէ

Facebook-ը 100 մլն դոլար կտրամադրի լրագրողներին

Facebook-ը պատմել է՝ ինչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը ցանցի վրա