Խորհուրդ բիզնես-գրքերի հայ հեղինակներից - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Խորհուրդ բիզնես-գրքերի հայ հեղինակներից

books banner 1200x800 2 - Խորհուրդ բիզնես-գրքերի հայ հեղինակներից

Վահագն Դիլբարյան

Գիրք – «100 բիզնես գաղտնիքներ» (գիրքը հրատարակվել է 2016 թ և արդեն տպագրվել 7-րդ անգամ: Բաղկացած է 100 գլխից, որոնք ընդգրկում են  պատմություններ հայտնի գործարարների կյանքի, փորձի, կայացրած կարևորագույն որոշումների և բիզնես լուծումների մասին)։

Տարիք – 31

Մասնագիտություն – մարքեթոլոգ

Հոբբի – արևելյան մարտարվեստ, ընթերցանություն, ճամփորդություն

1781059 926647444056715 7557434110236511296 o - Խորհուրդ բիզնես-գրքերի հայ հեղինակներից

Բիզնեսն Հայաստանում – Չեմ ցանկանում այդպես առանձնացնել, քանի որ գործունյա, պրպտող մարդու համար տեղը կապ չունի, ինձ համար կարևորը գաղափարն է, լավ թիմն ու մյուսներից տարբերվելը։

Գիրքը Հայաստանում – Գիրքը Հայաստանում բեսթսելլեր է, սեպտեմբերին 7-րդ անգամ ենք վերահրատարակել(ցանկացած հրատարակություն 500 օրինակով է) և նման արդյունք անգամ ես չէի կարող պատկերացնել։ «100 բիզնես գաղտնիքներն» այսօր լավագույն նվերներից մեկն է դարձել մարդկանց համար, անկախ նրանից հետաքրքրվում են բիզնեսով, թե ոչ։

Բիզնես՝ գրքով – Ունենք այսպիսի շատ օրինակներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում։ Հայաստանի օրինակներից կառանձնացնեմ Լիլյա Աբրահամյանին, ով դուրս գալով աշխատանքից՝ տանը սկսեց իր սեփական բիզնեսը, իսկ անցած ամիս արդեն իր խանութի բացումն էր նշում։ Ես շատ եմ լսում նման պատմություններ:

Խորհուրդ – Մտածեք Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ այստեղ սահմանափակվում եք փոքր շուկայով, իսկ համացանցը տալիս է այն հնարավորությունը, որ կարելի է ապրել այստեղ, սակայն գործել այլ երկրների շուկաներում։

Սամվել Գևորգյան

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր-տնօրեն

Գիրք – «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» ( գիրքը բաղկացած է 4 հիմնական մասից և 22 գլխից: Այն հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Գրքի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 28-ին ժամը 18:00ին:

Մի քանի գրքերի համահեղինակ «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում», 3 հրատարակություն 2003-2010թթ., «Մարքեթինգը Հայաստանում»,  2 հրատարակությունը 2001-2003թթ., «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Ուղեցույց հայկական կազմակերպությունների համար», 2010թ.

Տարիք – 51

Մասնագիտություն – Առաջին մասնագիտությունը՝ մաթեմատիկոս-ծրագրավորող, երկրորդը, որը դարձավ հիմնական՝ բիզնեսի կառավարման խորհրդատու, բիզնես թրեյներ:

Հոբբի – Միակ «հոբբին» փորձս ու գիտելիքներս մարդկանց փոխանցելն է: Եթե նոր բան եմ լսում, իմանում կամ սովորում, անհամբեր եմ, որ որևէ մեկի հետ կիսվեմ:  Ունեմ հետաքրքրություններ` ֆուտբոլ, շախմատ: Շատ եմ կարդում: Մեկ այլ հետաքրքրություն ճամփորդելն է, թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում: Հայաստանում արդեն եղել եմ 915 համայնքներից 865-ում:  Սիրում եմ ուսումնասիրել մարդկանց առանձնահատկությունները, տարբերությունները, բնավորությունները:

23468339 10209155401395360 584544898 o - Խորհուրդ բիզնես-գրքերի հայ հեղինակներից

Բիզնեսը Հայաստանում – Հայկական բիզնեսն ունի որոշ առանձնահատկություններ: Հայերը առաջնորդ են, բայց ոչ միշտ կազմակերպված: Հայերը խելացի են, բայց ոչ միշտ նպատակասլաց: Հայերը հնարամիտ են, բայց ոչ միշտ աշխատասեր:  Հայերը նորարար են, բայց շատ ուժեղ կառչած անցյալին: Նոր սերունդը, բարեբախտաբար, կոտրում է բոլոր կարծրատիպերը՝ ձևավորելով նոր որակի, նոր մտածելակերպի հայ ձեռներեց: Մի տարի առաջ Ֆեյսբուքում գրառում արեցի. «Երեք միլիոն հայ, երեք միլիոն բիզնեսմեն»: Գաղափարն այն է, որ անկեղծ հավատում եմ, որ յուրաքանչյուր հայի ներսում բիզնեսմեն է «նստած»: Քննարկումը թեժ էր, սակայն ամենաշատ առծածվող հարցն էր, «ի՞սկ ով աշխատի»: Լավ ձեռներեցն աշխատողներ միշտ էլ կգտնի, թեկուզ արտասահմանից:

Գիրքը Հայաստանում – Հայերը շատ են կարդում: Մի պահ, 2000-ականներին, կարծես կարդալու ճգնաժամ էր, սակայն դա խաբուսիկ էր: Թե՛ այն ժամանակ, թե՛ ներկայումս գիրք գնում են, փոխանակում են, կարդում են: Հիմա, երբ մտնում եմ գրախանութ, հիմնականում տեսնում եմ երեխաների իրենց ծնողների հետ և երիտասարդների: Շատ եմ ուրախանում հերթական նոր գրախանութի, թեկուզ օնլայն, բացման լուրով: Շատ եմ սիրում գրախանութ-սրճարան ֆորմատը: Երբ առաջին անգամ, 22 տարի առաջ, տեսա Հոլանդիայում, երազում էի, թե երբ են դրանք հայտնվելու Հայաստանում:

Բիզնես՝ գրքով – Սա արդեն իրողություն է, գոնե բիզնես գրականության ոլորտում:  Սակայն, գիրքը գրելը մասնագիտական գործունեության հետևանք է:  Եթե մասնագետ չես, ապա գիրքը կարճ կյանք կունենա: Մի քանի գիրք եմ գրել կամ եղել եմ համահեղինակ: Երբ գիրքը նվիրում ես, հաճույք ես ստանում, երբ այն վաճառում ես, հաճույքին գումարվում է մարտահրավերը: Իմ վերջին գրքով, «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում», որը լույս կտեսնի նոյեմբերի 28-ին, ինքս ինձ մարտահրավեր եմ նետել. վաճառել այնքան որքան գրքի հայկական շուկայի դերակատարները համարում են անհնարին: Այս սա կլինի իսկական բիզնես, ոչ թե ֆինանսական, այլ բիզնեսի «անհնարին» թվացող նշաձողին հասնելու առումով:

Խորհուրդ – «Գաղափարն առանց բիզնես մոդելի, կդառնա երազանք»: Իմաստն այն է, որ եթե ունես գաղափար, ապա անհրաժեշտ է գործել: Շատերն են սխալ ճանապարհով գնում՝ սկսելով փնտրել ներդրողներ դեռևս հում գաղափարների համար: Ոչ ոք քեզ չի հավատա, եթե դու չես փորձում այդ գաղափարն իրականություն դարձնել, այլ ուղղակի վաճառում ես այն: Պետք է բիզնեսի բոլոր ոլորտներում ստեղծագործ մոտեցում ցուցաբերել: Ու ամենակարևորը՝ ազնիվ: Ասում են, միջնադարում հայ առևտրականների տված գումարը ոչ ոք չի հաշվել, քանի որ ամբողջովին վստահել են: Իսկ վստահությունը բիզնեսի հիմքն է: Եվ վերջում, կրկին գրքի մասին: Ձեռներեցներից շատերն են կարդում միայն մասնագիտական գրքեր: Բայց իզուր: Ինչ փնտրում եք մասնագիտական գրքերում, վաղուց առկա է հայկական և համաշխարհային գրականության լավագույն գործերում:

Վահրամ Միրաքյան

Գիրք – «Չոր մարքեթինգ»

Տարիք – 33

Մասնագիտություն – Լրագրող, HR մասնագետ

Հոբբի -Սպորտով զբաղվելը

22713442 1358575170921060 4788262920622673661 o - Խորհուրդ բիզնես-գրքերի հայ հեղինակներից

 

Բիզնեսը Հայաստանում – Ուրիշ երկրներում փորձ չեմ ունեցել: Բայց կարծում եմ, որ բոլոր տեղերում էլ խնդիրներ կան: Բայց բոլորն էլ հաղթահարելի են: Այստեղ  պլյուսներ էլ կան, օրինակ այն, որ շատ ոլորտներում շուկան ձևավորված չէ, մրցակիցները թույլ են: Մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են ու ուզում են մեծ բաների հասնել, հաջողություն են ունենում, ինչպես տեսանք տաքսիների օրինակով: Շուկան փոքր է, բայց դա ի սկզբանե պարզ է, պետք չէ կեսից հիասթափվել: Հայաստանում ես տեսնում եմ, որ մեր երկրի փրկությունը բիզնեսն է: Մեր տնտեսությունն իսկապես կփրկի բիզնեսը: Մեր պես ոչ տոտալիտար երկրների համար բիզնեսի զարգացումը միակ ճանապարհն է, դրա համար պետք է կարևորել բիզնես կրթությունը և առհասարակ բոլոր ոլորտներում բիզնեսի պրոպագանդան: Մեդիան էլ պետք է իր դերն ունենա այս հարցում: Ոչ մի հայկական ֆիլմում չես տեսնի բիզնեսմենի, ով իր արդար քրտինով է հասել այդ ամենին, միշտ ինչ-որ մութ ճանապարհներով բիզնեսի հասած մարդիկ են:

Գիրքը Հայաստանում – «Չոր մարքեթինգը» բեսթսելլեր էր համարվում ամեն ամիս: Լինելով նեղ մասնագիտական գիրք, վաճառքները  գոհացուցիչ էին: Մի տարում 2000-ից ավելի օրինակ վաճառվեց: Բիզնեսի մասին գրքերը ավելի լայն սպառման գրքեր են, բայց հենց մարքեթինգը ավելի նեղ է, դրա համար արդյունքները լավն են: Շատ մարդիկ են գրել գրքի մասին, մեկը մյուսին պատմում է, կարծում է դրանով հաջողված էր:

Բիզնես՝ գրքով – Միայն կարդալով բնականաբար բիզնես չես կարող սկսել: Բայց մարդկանց իսկապես օգնել է այս գիրքը, շատերը այն կարդացել են, սկսել են հաճախել թրեյնինգների: Մեր ֆեյսբուքյան էջում էլ կարող եք հետևել տարբեր մեկնաբանությունների, օրինակների:

Խորհուրդ – Կարդացեք «Չոր մարքեթինգը»: Սկսեք ինչ-որ բանով զբաղվել: Այստեղ հնարավորությունները կան, ուղղակի պետք է տեսնել դրանք: Երբ փակ տարածությունից դուրս ես գալիս, շփվում ես տարբեր մարդկանց հետ, տեսնում ես դրսի փորձը, հասկանում ես, որ այստեղ շուկան թերզարգացած է և աճելու ու առաջ գնալու տեղ կա: Նայեք դրսի փորձը և այն բերեք Հայաստան:


Ովքեր են IT միլիարդատերերի կանայք և ինչով են զբաղվում

Գործարարների և հաջողության մասին

Իլոն Մասկի մտքերը բիզնեսի, հարստության և Ամերիկայի մասին

Աֆրիկան կապի մեջ է. Զիմբաբվեն ունի առաջին միլիարդատերը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դարձել է պատմության ամենահարուստ մարդը

«100 բիզնես գաղտնիքներ». «Բիզնեսն ամեն տեղ էլ նույնն է,պետք է ունենալ հոյակապ գաղափար և լավ թիմ». Վահագն Դիլբարյան

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը (հարցազրույց հեղինակի հետ)

Մարկ Ցուկերբերգ. «Նպատակը ընկերությունը ստեղծելը չպետք է լինի, այլ կենտրոնացումը արդյունքի վրա»

Խորհուրդ երիտասարդ հայ ստարտափերներից

Խորհուրդներ հաջողակ հայ ստարտափերներից

Աշխարհի 10 ամենահարուստ խոհարարները

Հաջողությանը վանող 4 արդարացումներ

Աշխարհի ամենահարուստ մարդը. Ո՞վ է գերազանցել Բիլ Գեյթսին

3 բան, որ երբեք չեն անում միլիոնատերերը