Կկայանա Inmates սարսափ-խաղի շնորհանդեսը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կկայանա Inmates սարսափ-խաղի շնորհանդեսը

Հոկտեմբերի 5-ին Steam խաղային հարթակում կկայանա հայ ծրագրավորող Դավիթ Անդրեասյանի ստեղծած Inmates խաղի շնորհանդեսը,- հայտնում է PanARMENIAN.Net –ը: Սարսափ-խաղի ժանրում ստեղծված Inmates-ը գեյմերներին կառաջարկի անցնել խաղը գլխավոր հերոսի` Ջոնաթանի անունից, որն արթնանում է բանտում՝ տեղյակ չլինելով, թե ինչպես է հայտնվել այնտեղ, ու պիտի բացահայտի գաղտնիքը` հաղորդակցվելով շրջակայքի հետ ու գլուխկոտրուկներ լուծելով:

Խաղի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 2 տարի 3 ամիս: Հիմնական աշխատանքը Անդրեասյանը կատարել է իր ուժերով, ընկերներն օգնել են երաժշտության ու ձայնային ուղեկցման հարցերում:

Inmates-ը վաճառվելու է Steam հարթակի խանութում $9.99-ով, խաղային ընդհանուր ժամանակը կազմում է մոտ 3-4 ժամ: