#ԿորոնաԴիզայն․ Ինչպես ստեղծվեց կորոնավիրուսի հայտնի նկարը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

#ԿորոնաԴիզայն․ Ինչպես ստեղծվեց կորոնավիրուսի հայտնի նկարը

Օրական քանի՞ անգամ եք տեսնում այս նկարը. :)

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) դիզայներներն, ովքեր ստեղծել են կորոնավիրուսի՝ բոլորիս հայտնի պատկերը, գործընթացի մասին մի քանի գաղտնիք են պատմել։

SARS-CoV-2 վիրուսի մասնիկն իրենից ներկայացնում է գունդ, որն ուշադիր զննելիս կարելի է հայտնաբերել փոքր դետալներ, որոնք, կարծես, նյութի կուտակումներ լինեն։ Популярная Механика-ի բնորոշմամբ՝ այն շատ նման է սուրբծննդյան նարնջի, որն ինչ-որ մեկը զարդարել է մեխակի հատիկներով։

Դիզայներներ Դեն Հիգենսն ու Ալիսա Էկերտը կորոնավիրուսի գրաֆիկական պատկերի ստեղծման հանձնարարություն էին ստացել դեռ 2020թ․ հունվարին։ Անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի բան, որ գրավեր հասարակական ուշադրությունը։ Մասնագետների համար սա առաջին փորձառությունը չէ, գործընկերները տարիների ընթացքում բազմաթիվ վիրուսներ են «կահավորել»՝ ներառյալ էբոլայի հայտնի վիրուսը։

Բժշկական իլյուստացիաներ պատրաստելը, պարզվում է, այնքան էլ հեշտ գործ չէ, այս գործում կա հստակ սահմանված կանոն՝ եթե նույնիսկ այն նախատեսված է լայն հասարակության համար, միևնույնն է, անպայման պետք է համապատասխանի գիտական կրետերիաների։

Ի դեպ՝ մինչև ամենափոքր բակտերաները և վիրուսները լուսանկարել կարողանալը, իլյուստրացիաները միակ տարբերակն էին շատ մասնիկների մոտավոր տեսքը ցույց տալու համար։

Ինչ է իրենից ներկայացնում դիզայների աշխատանքը․

Աշխատանքը սկսվում է նյութի ընտրությունից։ Կարևոր է հասկանալ, թե ինչ մասերից է բաղկացած վիրուսը, և ինչ ֆունկցիայի համար է պատասխանատու դրանցից յուրաքանչյուրը։ COVID-19-ի դեպքում գոյություն ունեն տարբեր ֆունկցիաներ կատարող 3 տիպի սպիտակուցներ։

Protein Data Bank ռեսուրսով գիտնականները և դիզայներները կարողանում են ուսումնասիրել տարբեր կառուցվածքներ և վիզուալիզացնել դրանք։ Այնուհետև դիզայներներն այն տեղափոխում են Autodesk 3ds Max ծրագիր, որտեղ էլ «տեղի է ունենում ամբողջ կախարդանքը»։ Հարթակում 3D մոդելավորման միջոցով կարողանում են ցույց տալ չափսը, արտաքին տեսքը և նույնիսկ նյութը, որից կազմված է վիրուսը։ Մասնագետները վիրուսի համար ընտրել են քարքարոտ մակերևույթ, որպեսզի տպավորություն լինի, թե դրան հնարավոր է ձեռք տալ։

Բոլոր մասերի վերջնական հավաքումից հետո, ընտրվում են գույները, որոնք տարբեր կերպ կարող են ազդել մեր տրամադրության վրա։ Վերջնական պատկերը պետք է հարմարեցված լինի նույնիսկ ոչ պրոֆեսիոնալի համար և չպետք է լինի վանող։Կարևոր է նաև այնպիսի պատկեր ստանալ, որ թվա, թե այն շարժվում է և ցանկության դեպքում կարելի է այն բռնել։

Covid-19 վիրուսի դեպքում էլ մասնագետները հատուկ են ընտրել գույները․

«Կարմիրը՝ մոխրագույնի վրա, ինչպես նաև նարնջագույն և դեղին ակցենտները եղան ամենատպավորող որոշումը։ Այն իսկապես միանգամից աչքի ընկավ»,- NYT-ին փոխանցել է դեզայներ Ալիսա Էկերտը

Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մոտ 100 տոննա պաշտպանիչ հագուստ ու դիմակ է տեղափոխել Վարշավա

Яндекс.Карты-ն սկսել է ցուցադրել խանութներում հերթերի չափը

Կայք, որ կօգնի հաղթահարել կարանտինային սթրեսը

Հավելվածը կախտորոշի կորոնավիրուսը ձայնով, շնչառությամբ և հազով

Նոր շնչասարք՝ հայ ինժեներների կողմից (տեսանյութ)

Տեխնոլոգիական զենքով․ Ինչպես Հարավային Կորեան հաղթահարեց կորոնավիրուսը

Կորոնամարքեթինգ․ #շնորհակալություն_բժիշկ մեդիա արշավի հաջողության պատմությունը