Հայկական LuMan-ը երեխաներին կսովորեցնի հոգ տանել շրջակա միջավայրի մասին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական LuMan-ը երեխաներին կսովորեցնի հոգ տանել շրջակա միջավայրի մասին

34434403 230962554160303 895744081307631616 o 1 - Հայկական LuMan-ը երեխաներին կսովորեցնի հոգ տանել շրջակա միջավայրի մասին

LuMan-ն ապրում է Կանաչ մոլորակում, որը կապված է Երկիր մոլորակի հետ, բայց մարդիկ սկսում են աղտոտել Երկրի միջավայրը, ինչն էլ բացասաբար է ազդում Կանաչ մոլորակի վրա։ Հայկական ստարտափի ստեղծած LuMan անունով կերպարը որոշում է գալ Երկիր և փրկել իրավիճակը։ Եվ որոշում է սկսել ապագա սերնդին՝ երեխաներին, ուսուցանել, թե ինչպես խնամել շրջակա միջավայրն ու հոգ տանել մոլորակի մասին։ Սովորելով ու աստիճանաբար բարդացող աշխարհներն անցնելով՝ երեխան LuMan-ին օգնում է հետ վերադառնալ իր տուն՝ Կանաչ մոլորակ։

3-6 տարեկան երեխաների համար նախատեսված բազմաֆունցիոնալ խաղալիքի նպատակը մեկն է՝ ինտերակտիվ եղանակով երեխաների համար ապահովել հետաքրքիր և միաժամանակ օգտակար ժամանց։ VNews – Business and Tech-ին LuMan-ի գաղափարի հեղինակ և համահիմնադիր Վիկտորիա Խեչումյանը պատմել է խաղալիքի ու դրան կցված հավելվածի ստեղծման պատմությունը․

«Մենք 4 ընկերներով նույն ընկերությունում էինք աշխատում և հանձնարարություն էինք ստացել այդ ընկերությունում երեխաների համար ռոբոտ պատրաստել ու այդ ուղղությամբ քննարկումների արդյունքում նստվածք առաջացավ մեր մեջ և հետագայում գաղափարն ավելի խորացրինք, թե ինչ հետաքրքիր բան կարելի է անել ու որոշեցինք հավելված պատրաստել։ Բայց այդ հավելվածը միայն բավարար չէր և ավելի հետաքրքրացնելու համար զուգորդող փափուկ խաղալիք մտածեցինք պատրաստել և ստացվեց Luman-ը՝ լույս տարածող մարդուկը»։

IMG 9415 1 960x1280 - Հայկական LuMan-ը երեխաներին կսովորեցնի հոգ տանել շրջակա միջավայրի մասին
LuMan-ի առաջին օգտատերը

Փափուկ խաղալիքի դեմքի հատվածում սմարթֆոնը տեղադրելիս՝ էկրանին հայտնվում է LuMan-ի անիմացիոն դեմքը և կարճ անիմացիոն պատմություններ են անցնում, որոնք երեխային ամփոփ ինֆորմացիա են տալիս շրջակա միջավայրի, առողջ ապրելակերպի վերաբերյալ ու ձևավորում առողջ սովորույթներ։ Այնուհետև խաղալիքն ստուգում է՝ ինչ է երեխան յուրացրել։ Մայրիկների խորհրդով՝ LuMan-ը նաև քաղաքավարության կանոններն է սովորեցնելու։ Այն ծառայում է նաև որպես ուսապարկ։

«Մատուցման մի քանի տարբերակներ ենք մշակել։ Հավելվածն այնպես ենք կառուցել, որ խաղային լուծումներ լինեն, երեխաներն աշխարհներ են անցնում, ներկայումս 10 աշխարհի նախագիծ ենք մշակել, բայց անընդհատ ընդլայնելու ենք։ Այն լինելու է iOS և Android տարբերակներով։ Դեռ թեստավորում ենք, որ երեխաներին հարմար լինի ու քանի որ ղեկավարվելու է մայրիկների կողմից՝ կարևոր է նաև մայրիկների համար հեշտ կառավարելի լինի։ Դիզայնը դեռ նախատիպային է, դրա վրա էլ ենք աշխատում։ Մասնագետների հետ ենք աշխատում, որոնք մեզ հուշում են, թե երեխաների համար ինչ գույն ու մատուցման ձև կարելի է ընտրել»,- նշում է Վիկտորիան։

Թիմը բաղկացած է 4 հոգուց։ համագործակցում են «Բանալի» ընտանիքի կենտրոնի, «Զեյթուն» մանկական զարգացման կենտրոնի և «Տատա» մանկական կենտրոնի հետ, որոնք աջակցում են ստարտափին՝ պրոդուկտը երեխաների պահանջներին առավել հարմարեցնելու գործում։

5b178714b47eb5.71112326 1 960x640 - Հայկական LuMan-ը երեխաներին կսովորեցնի հոգ տանել շրջակա միջավայրի մասին

Luman-ը Հայկական ստարտափ ակադեմիայի շրջանավարտ է։ Վիկտորիայի խոսքով՝ բացի աշխատանքային միջավայրից Ստարտափ ակադեմիան տվել է լավ կապեր, շատ պրակտիկ ինֆորմացիա, որը տեղում կիրառել են։ Նախնական ֆինանսավորումը սեփական միջոցներով են արել, բայց պատրաստվում են 2019թ․ քրաուդֆանդինգ արշավ անցկացնել, որը կնպաստի պրոցեսներն արագացնել և դրսի շուկայում տարածվել։


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլին դիմելու վերջին հնարավորությունը սպառվում է դեկտեմբերի 11-ին

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Կայացավ Հայաստանի Ստարտափ Ակեդեմիայի 4-րդ դեմո օրը

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)