Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Այս անգամ 1 օր անցկացրել ենք «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյանի հետ։

Առավոտը

Հաճելի և հմայիչ Լուսինե Հայրապետյանի առավոտը բավականին հագեցած է, քանի որ օրվա հենց այդ հատվածում էլ ծրագրվում են «Գինկո» լեզի կենտրոնի աշխատանքային օրվա բոլոր անելիքները։ Աշխատանքային ակտիվ շաբաթվանից հետո երբեմն հաջողվում է հանգստանալ միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ աշխատանքային առավոտներից մի փոքր շեղվելուն օգնում է մարզասրահ այցելելը։

Սու՞րճ, թե թեյ

Հարցազրույցի ընթացքում հասցրի նկատել, որ Լուսինեն նախընտրում է սառը Ամերիկանո՝ միջին քաղցրության։

Մի քանի հարց

«Գինկոյի» ստեղծման նախապատմությունը

Գերմանիայում  Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանում ուսանելու տարիներին հաճախ էի այցելում հարևան Վայմար քաղաք, որտեղ գտնվում է Գյոթեի առանձնատունը։ Իր ստեղծագործություններում Գյոթեն անդրադարձել է գինկո ծառին ու նշել, թե որքան է սիրում գինկոյի տերևներից կամ պտուղներինց պատրաստված թուրմեր խմել։ Վայմարում շատ կային գինկոյի ծառեր

Ուսանողական հանրակացարանում այնպես էր ստացվել, որ հենց իմ մուտքի դռան դիմաց՝ միջանցքում, կախված էր գինկոյի պատկերով պաստառ: Սկսեցի ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ ծառին և ուսումնասիրելով այն, բացահայտեցի, որ գինկոյի տերևները ու պտուղները օգտագործվում են միտքը պայծառացնելու և հիշողությունը վերականգնելու նպատակով։ Այն համարվել է իմաստության խորհրդանիշ։

Այսպիսով լեզվի կենտրոնը «Գինկո» անունով կոչելու միտքը պատահական չէր։

Մասնագիտությունը և բիզնեսը

Մասնագիտությամբ անգլոամերիկագետ եմ։ Մասնագիտությանս ընտրությունը պատահական չի եղել։ Միշտ սիրել եմ գրականություն, լեզուներ ու դասավանդել։ Ցանկանում էի՝ այն բոլոր գիտելիքները, ներուժը, որ ես ձեռք էի բերել ուսմանս ընթացքում, անպայման դրսևորել մի վայրում, որտեղ ես ինքս կկարողանամ ամեն ինչ կազմակերպել ըստ իմ պատկերացումների։ «Գինկոն» դարձավ հենց այդ միջավայրը։ Ինձ համար այս աշխատանքը չափազանց հաճելի է, որովհետև այն հնարավորություն է տալիս արարել, ստեղծագործել և տարբերվել։ «Գինկոյի» միջոցով մենք փորձում ենք կոտրել կրթական ոլորտի մի շարք կարծրատիպեր և  մոտիվացնել մարդկանց նոր գիտելիքներ ձեռք բերելու։

Լեզվի կենտրոնի մասին

Կենտրոնը հիմնադրվել է 2016-ին՝ Հայաստան վերադառնալուցս ուղիղ 1 տարի անց։ Զուգահեռ շարունակում էի հեռակա կարգով Շիլլերի համալսարանում գիտաշխատող էի, քանի որ նրանց հետ ութ ամսվա պայմանագիր ունեի։ Այս գործում առավելագույն արդյունքներ գրանցելու նպատակով՝ ես ի սկզբանե մտադրվել էի դասավանդել միայն անգլերեն լեզու։ Դեռևս մասնավոր դպրոցում սովորելու տարիներին, ես աղոտ պատկերացում ունեի, որ ապագայում ուզում եմ ունենալ իմ սեփական դպրոցը։ Այս միտքն ավելի ամրապնդվեց, երբ սկսեցի դասավանդել ԵՊԼՀ-ում։

24 տարեկանում բացեցի «Գինկո» լեզվի ուսուցման կենտրոնը և ամբողջ ժամանակս և ուժերս ներդրեցի «Գինկոյի» զարգացման գործի մեջ։ Շուտով կարողացանք կենտրոնի աշխատանքներին ներգրավել աշխույժ, բանիմաց ու պրոֆեսիոնալ մասնագետների, ովքեր էլ դարձան «Գինկոյի»շարժիչ ուժը։

Կեսօր

Ընդմիջում

Լեզվի կենտրոնը գտնվում է Երևանի սրտում՝  ինձ համար երևի ամենագեղեցիկ հատվածներից մեկում՝ Սարյանի  այգու հարևանությամբ, որը լի է կտավներով։  Այս վայրը հեռախոսային զրույցներով ու շտապողականությամբ լի ընդմիջումներս դարձնում է գունեղ և թեթև։ Հիմնականաում առանձին եմ ընդմիջման դուրս գալիս, իսկ եթե ստացվում է հանգստանալ «Գինկոյի» թիմով, ապա նախընտրում ենք այս հատվածի փոքրիկ սրճարանները։

Նոր ծրագրեր

Մեզ մոտ ներկայումս զարգանում է մասնագիտական անգլերենի ուսուցումը։ Ամառվա ընթացքում գործում է ամառային դպրոց փոքրերի և մեծերի համար։ Ապագա ծրագրերի մեջ մտնում է նաև կայքը նոր գործառույթներով համալրելը, ինչը ավելի կհեշտացնի ամենօրյա դասավանդումը։

Զրուցենք

Աշխատանքային փոխհարաբերություններ

«Գինկոյի» հիմնադրման նախնական փուլում ամբողջ աշխատանքը միայնակ եմ արել։ Այն ժամանկ կենտրոնն ուներ ընդամենը 1 լսարան։ 2,5 տարվա  աշխատանքի շնորհիվ էլ այսօր արդեն «Գինկոն» նոր հասցեում է՝ ավելի ընդարձակ և լուսավոր դասասենյակներով։

Թիմ ընտրելիս՝ նախապատվությունը տալիս եմ, բանիմաց, աշխատասեր, ինքնազարգմացման միտում ունեցող մասնագետներին, որոնք  ունեն պոտենցիալ, ինչն ավելի եմ կարևորում, քան աշխատանքային փորձը։ Արտասահմանյան փորձը նույնպես առավելություն կարող է համարվել։ Շեշտը չեմ դնում միայն երիտասարդ աշխատակիցների վրա՝ համգործակցում ենք տարբեր տարիքի մասնագետների հետ։

«Գինկոյից» դուրս աշխատակիցների հետ շատ ընկերական հարաբերություններ են, սիրում ենք այցելել ժամանցի վայրեր, սակայն կենտրոնում մենք առավելագույնս պրոֆեսիոնալ ենք և պարտաճանաչ։ Մեկը մյուսին չի խանգարում։

Ղեկավար կնոջ մասին

Ցանկացած մարդու համար, որն ուզում է աշխատանքային փորձառություն ձեռք բերել, ամենակարևորը ինքնակրթվելու և ինքնազարգանալու ձգտումն է։ Ինքնազարգացման ճանապարհին՝ շատ կարևոր է շփումը այնպիսի մարդկանց հետ, որոնցից կարելի է նոր բաներ սովորել։ Կարծում եմ՝ կարևոր է չսահամանափակվել միայն լոկալ պահանջարկով, քանի որ երբեմն հանրությունն ինքը հստակ չգիտի՝ ինչ է ուզում, մինչև որ դա չես վերածում պրոդուկտի ու տալիս նրան։

Ոգեշնչող կինը    

Կանանց  շատ կերպարներ կան, որոնք կյանքիս տարբեր հատվածներում ինձ ոգեշնչել են։ Գրականություն ուսումնասիրած մարդու համար  անհնար է ոգեշնչման աղբյուրներ չունենալը։

Կառանձնացնեմ The Ellen Show-ի Էլենին, նրա կարիերան և անցած ճանապարհն ուսումնասիրելը բավականին հետաքրքիր է։ Ուշադրության է արժանի նաև Անջելինա Ջոլիի վերջին 3-4 տարիների գործունեությունը՝ որպես մարդասեր։ Միշել Օբամային կառանձնացնեմ որպես ազդեցիկ և հետաքրքիր հռետորի (public speaker): Ինձ պարբերաբար պետք են ոգեշնչման աղբյուրներ, սակայն վերոնշյալ ազդեցիկ կանանցից զատ՝ ինձ ամենաշատը ոգեշնչում են սիրելիիս քաջալերանքները և նրա հետ քննարկումները։

Երեկո

Հանգիստը

Քանի որ «Գինկոյում» կան երեկոյան դասընթացներ, իմ աշխատանքային օրը սովորականից ավելի ուշ է ավարտվում։ Սա ինձ չի խանգարում, քանի որ ես ավելի շատ Երևանը սիրում եմ ուշ երեկոյան՝ մինչև կեսգիշեր և կեսգիշերնանց։ Երեկոները սիրում եմ անցկացնել ինչպես ընկերներիս, այնպես էլ սիրելիիս հետ՝ անցնող օրը, հաջողությունները քննարկելով։

Ընդհանուր առմամբ երեկոյան հանգստի համար նախընտրելի վայրերն են Երևանյան տարբեր սրճարանները Կասկադում, Սարյանի և Աբովյանի փողոցներում։ Ինչպես ցանկացած սովորական երիտասարդ, ես նույնպես սիրում եմ այցելել տարբեր ժամանցի վայրեր։ Երևանյան ակումբային կյանքը նույնպես գրավիչ է։ Եթե լինում է ակումբային որևէ  հետաքրքիր միջոցառում կամ համերգ, հաճույքով գնում եմ։

Երևանում սիրելի վայրը

Երևի կառանձնացնեմ Կասկադը՝ իր շատ նեղլիկ սրճարանների հատվածով, որն իր գեղեցկությամբ որևէ կերպ  չի զիջում եվրոպական որևէ քաղաքի։

Ոլորտի սկսնակներին

Իրականում այս գեղեցիկ և առաջին հայացքից հեշտ թվացող պատմության հետևում մեծ և տաժանակիր աշխատանք է։ Պետք է կարողանալ  տարբեր ոլորտների հետ առնչվելիս՝ ճիշտ գործել և կայացնել խելամիտ որոշումներ։ Ստեղծագործական աշխատանքից բացի, պետք են նաև պրակտիկ գիտելիքներ, որովհետև, անկախ ամեն ինչից, բիզնեսն ունի իր պահանջները, իսկ Երևանում այն ավելի յուրահատուկ է։

Շուկան լավ  ուսումնասիրեով, սեփական ներուժը ըստ արժանվույն գնահատելով, համառ և շարունակական աշխատանքի շնորհիվ՝ հնարավոր է ստանալ ցանկալի արդյունք։

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան