«Մահվան ճանապարհ». Ինչպիսին է աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը (տեսանյութ) - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

«Մահվան ճանապարհ». Ինչպիսին է աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը (տեսանյութ)

Սովորաբար ավտոմեքենայով ճանապարհորդությունը բավականին հաճելի է՝ մանավանդ հետաքրքիր ուղեկիցների հետ։ Սակայն կան աշխարհում ճանապարհներ, որոնցով անցնելու սարսափը չի կարող մեղմացնել և ոչ մի ուղեկից։

Աշխարհի ամենավտանգավոր ճանապարհներից մեկը գտնվում է Հիմալայան լեռնաշղթայում, Հնդկաստանի հյուսիսային Շիմլա քաղաքից մինչև Պանգի հովիտ։

Էքստրեմալ նեղ գրունտային արահետներն անդունդը բաժանում են լեռներից։ Դրանք ծածկված են սայթաքուն ցեխով և զուրկ են բոլոր տեսակի պաշտպանությունից։ Նույնիսկ ամենափոքր սխալը տանում է ուղիղ անդունդ՝ հարյուրավոր կիլոմետրեր ներքև և այստեղ փրկության համար, վստահաբար, անզոր կլինեն նաև բոլոր տեսակի հրաշքները։

Աշխարհի ոչ բոլոր ծայրերում են ճանապարհները հարթ, լուսավոր և հաճելի։ Մարդիկ տեղափոխման համար օգտագործում են սարսափեցնող միագիծ ճանապարհներ, որոնց վրա յուրաքանչյուր փոքրիկ սխալ հավասար է մահվան։