fbpx

Mail. ru-ին նոր ֆունկցիա են «սովորեցրել»

Mail. ru էլէկտրոնային փոստը նոր ֆունկցիա կկիրառի:

Այս մասին հայտարարել է Mail. ru Group-ը: Ըստ հայտարարության այսուհետև էլեկտրոնային փոստը կօգտագործի նոր ալգորիթմ, որի շնորհիվ ստացված հաղորդագրություններից դուրս կհանվեն սիմվոլիկ բառերը, ողջույնի խոսքերը: Այսինքն՝ օգտատերը հնարավորություն կունենա կարդալ միանգամից այն ամենը, ինչ կարևոր է իր համար:

Այս նորարարությունը թույլ կտա օգտատերերին արագ կատարել օնլայն գնումներ, փոխել գաղտնաբառեր և այլ հրատապ գործողություններ կատարել: Նոր փոփոխությունը արդեն հասանելի է Mail. ru-ի բոլոր տարբերակներում: