Mail.Ru-ն «սպանել» է իր սեփական արտադրությունը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Mail.Ru-ն «սպանել» է իր սեփական արտադրությունը

Mail.Ru-ն հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել իր Амиго բրաուզերի գործունեությունը:

Ինչպես ասվում է պաշտոնական հայտարարության մեջ Амиго  բրաուզերի զարգացման ընթացքում թույլ է տրվել մի քանի սխալ քայլ:  Բրաուզերի զարգացման ընթացքում Mail.Ru -ն համագործակցել է այնպիսի գովազդատուների հետ, որոնք ոչ այնքան վստահելի են եղել: Այդ իսկ պատճառով  Mail.Ru Group-ը որոշել է այլևս չզարգացնել  Амиго բրենդը:

Բրաուզերի գործունեության դադարեցումը չի ազդի արդեն գործող օգտատերերի վրա: Այդուհանդերձ  Mail. Ru-ն չի բացառել բրաուզերների շուկայում իր գործունեության շարունակությունը: Ընկերությունը արդեն փորձարկում է նոր Go! բրաուզերը սահմանափակ օգտատերերի շրջանում: