Մալազիայում ընթանում է The Kuala Lumpur Major մրցաշարը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Մալազիայում ընթանում է The Kuala Lumpur Major մրցաշարը

Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում, Dota Pro Circuit 2018-2019-ի շրջանակում այս օրերին ընթանում է Dota 2-ի The Kuala Lumpur Major մրցաշարը։

Նոյեմբերի 9-ին մեկնարկած միջոցառումը կտևի մինչև նոյեմբերի 18-ը։ Մրցաշարին մասնակցել է 16 թիմ ՝ 4 խմբով, որոնցից 15-ն արդեն անցել է որակավորման փուլ։ Մրցաշարի փլեյօֆֆ փուլը տեղի կունենա նոյեմբերի 11-18, իսկ եզրափակիչ երեք օրերի խաղերը կանցկացվեն կենդանի հանդիսատեսի աչքի առաջ։

Կիբեռսպորտը Հայաստանում զարգացնելու և խաղային ոլորտում թոփ-թիմերի հետ նոր կապեր հաստատելու նպատակով BetConstruct-ը նույնպես է ներկա է գտնվել այս մեծամասշտաբ միջոցառմանը

The Kuala Lumpur Major-ի մրցանակային ֆոնդը  1 000 000 դոլար է։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմը կստանա 350 000 դոլար, երկրորդ տեղին բաժին կընկնի 170 000 դոլարը, իսկ երրորդ տեղը գրաված թիմը կարժանա 100 000 դոլար մրցանակի։

Հիմնական փուլի առաջին խաղային օրվա լուսանկարներով կիսվել են մեր այնտեղի գործընկերները։

  • 7