Մարկ Ցուկերբերգ. «Նպատակը ընկերությունը ստեղծելը չպետք է լինի, այլ կենտրոնացումը արդյունքի վրա» - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարկ Ցուկերբերգ. «Նպատակը ընկերությունը ստեղծելը չպետք է լինի, այլ կենտրոնացումը արդյունքի վրա»

DMJLywBXkAAwwIB - Մարկ Ցուկերբերգ. «Նպատակը ընկերությունը ստեղծելը չպետք է լինի, այլ կենտրոնացումը արդյունքի վրա»

Forbes-ի 100 ամյակին նվիրված էսսեում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գրել է, թե ինչը պետք է խթանի գործարարին:

Ես ընկերություն հիմնելու միտում չունեի, ընդամենը ուզում էի մարդկանց մոտեցնել միմյանց: Facebook-ի մեկնարկից մի քանի տարի հետո շատ մեծ ընկերություններ են ցանկացել այն գնել: Համարյա բոլորը պատրաստ էի այն վաճառել, բացի ինձնից: Ես ուզում էի տեսնել՝ կարո?ղ ենք արդյոք ավելի շատ մարդկանց տալ շփման համար հասարակ գործիք: Facebook-ում կոնֆլիկտ սկսվեց, աշխատակիցների հարաբերություններն այնքան լարված էին, որ մեկ տարվա ընթացքում բոլոր կառավարիչները լքեցին ընկերությունը:

Որպես Facebook-ի ղեկավար ինձ համար դա ամենաբարդ շրջանն էր: Ես հավատում էի նրան ինչ մենք արել ենք, բայց միայնակ էի: Իսկ վատն այն էր, որ ես էի մեղավոր: Այդ ժամանակ հասկացա, որ միայն քո հավատ քիչ է, պետք է մյուսներն էլ ունենան այդ զգացողությունը: Իսկ ես չէի բացատրում ոչ ոքի, թե ինչ արդյունքի եմ սպասում:

Մտածված աշխատելը մոտիվացիա և կարևորություն է ստեղծում, որի շնորհիվ մարդիկ միայն գումարի մասին չէ որ մտածում են: Դա ներգրավում է շատ մարդկանց: Մեր աշխատակիցները նոր պրոդուկտներ են ստեղծում, որովհետև ուզում են զբաղվել ինչ-որ օգտակար բանով: Որպեսի մենք կարողանանք շարունակել մեր աշխատանք, ընկերությունը պետք է հաջողակ լինի, բայց մեզ իրապես ոգեշնչում է հասարակության և մեզ շրջապատող աշխարհի վրա դրական ազդեցություն ունենալը:

Ենթադրում եմ, որ այդպես է ցանկացած հաջողակ բիզնեսում: Որպեսզի կառուցես այնպիսի ընկերություն, ինչպիսին Facebook-ն է և վերահսկես նման համայնքը, անհրաժեշտ է ներշնչանք:

Մեր ընկերության համար չափանիշ է, որ ծառայությունները հասանելի լինեն ավելի շատ թվով մարդկանց և բոլորը հնարավորություն ունենան իրենց կարծիքն արտահայտելու:

Ինձանից հաճախ խորհուրդ են հարցնում, թե ինչպես հիմնել սեփական ընկերություն: Ես միշտ ասում եմ, որ նպատակը ընկերություն ստեղծելը չպետք է լինի, այլ արդյունքի վրա կենտրոնանալը, ինչի շնորհիվ շատ բան կփոխվի և կգտնվեն մարդիկ, որ կձգտեն նրան ինչին դուք: Ժամանակի ընթացքում կհայտնվի ինչ-որ օգտակար բան ստեղծելու  հնարավորություն, որը կհետաքրքրի շատերին և կփոխի աշխարհը:

               Աղբյուր՝ Forbes.com

 


Տատիկին կտուգանեն թոռների լուսանկարները Facebook-ում հրապարակելու համար

Ինչպես պարզել ծանոթ օգտատերերի գաղտնաբառերը

Կարանտինի առեղծվածը կամ ինչպես ստեղծել Facebook-ի գլխավոր նկարի շրջանակ

WhatsApp-ի ֆունկցիաներն ընդլայնվել են

Facebook-ը թողարկում է սեփական սթիմինգային հավելվածը

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Facebook-ը կստեղծի իր կրկնօրինակը և օգտատերերին կփոխարինի բոթերով

Facebook-ը սիրահարների համար նոր մեսենջեր է գործարկել

Facebook-ը կհավաքագրի մարդկանց տեղաշարժման տվյալները

Facebook-ը թեստավորում է նոր ֆունկցիա Messenger-ում

Zoom-ն անվտանգ ծառայություն չէ

Facebook-ը 100 մլն դոլար կտրամադրի լրագրողներին

Facebook-ը պատմել է՝ ինչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը ցանցի վրա

Կդիմանա՞ն սերվերները կորոնավիրուսին. Facebook-ը պատրաստ է, Netflix-ն իջեցնում է որակը

WhatsApp-ը պատերազմ է հայտարարել կորոնավիրուսին

Facebook-ը սկսել է արգելափակել այս հրապարակումները