Marvel-ն Ասգարդից 10-ժամյա սթրիմ է հրապարակել (տեսանյութ) - VNews

Marvel-ն Ասգարդից 10-ժամյա սթրիմ է հրապարակել (տեսանյութ)

Marvel Entertainment սիրված ամերիկյան ընկերությունը 10-ժամյա սթրիմ է հրապարակել երկնային Ասգարդ քաղաքից, որտեղից երկիր էին իջել Տորն ու Լոքին:

Եթերը կազմված է քաղաքի ստատիկ նկարից, որտեղ երևում են Բիվրեստ կամուրջը և ոսկե խնձորների Իգգդրասիլ ծառը: Կադրում պարբերաբար հայտնվում են վիկինգների նավեր,տեղաբնակների մարտեր, ինչպես նաև այդ կողմերով անցնող Տորն ու Գալակտիկայի պահապանները: