-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտնել է, որ Falcon Heavy հրթիռի կենտրոնական արագացուցիչը վթարվել է այն պատճառով, որ շարժիչի վառելիքը վերջացել է: Այս մասին գրում է Engadget-ը:
Falcon Heavy հրթիռը հաջողությամբ արձակվել է փետրվարի 6-ին, 22:45 Ֆլորիդայում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնից: Առաջին բաղադրիչի երկու կողային արագացուցիչները հաջողությամբ դուրս են եկել և վայրէջք կատարել:
SpaceX-ի ներկայացուցիչներն ասել են, որ առաջին բաղադրիչի երրորդ բլոկը՝ կենտրոնական արագացուցիչը ընկել է Ատլանտյան օվկիանոս 482 կմ/ժ արագությամբ, այն պատճառով, որ 3 շարժիչներից միայն մեկն է աշխատել: Սկզբնապես պլանավորվում էր, որ բլոկը պետք է վայրէջք կատարի լողացող հարթակին և կրկին օգտագործվի:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո