Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Երաժիշտ-երգչուհի, մի շարք երգերի հեղինակ, Երևանի պետական համալսարանի ուսանողուհի, ապագա լրագրող, «Հայասա» ֆոլկ բենդ»-ի վոկալիստ: Հայտնի է մի շարք բարեակգործական համերգներից, սովորել է Երգի պետական թատրոնում, մանկուց կիթառ է նվագել, մասնակցել է հայկական նախագծերի՝ «Հայաստանի ձայնը», «Հայ սուպերսթար». ունի հեղինակած գիրք՝ «Մոլորակին երիցուկներ»:
Ես Գայանեն եմ, արդեն անհիշելի տարիներից զբաղվում եմ երաժշտությամբ (երևի ծնունդիս օրվա ճիչով սկսված), ունենում եմ համերգներ, շրջագայություններ, ծանր, բայց լիցքավորող փորձեր, սիրուն էմոցիաներ, որակյալ ունկընդիր։ Այս ամենի ընթացքում կան ընտիր app-եր, որոնք ինձ օգնում են երաժշտության հետ կապված բոլո՜ր հարցերը կարգավորել։
Առաջինը ներկայացնեմ Garage band-ը: Այն բազմաֆունկցիոնալ ծրագիր է՝ կարող ես ձայնագրել, նվագել, միքսել, էֆեկտներ ավելացնել, արդեն պատրաստի գործիքավորումների վրա աշխատել։ Մի խոսքով՝մի հրաշք բան, որ խորհուրդ կտամ ամեն երաժշտի՝ ձեռքի տակ ունենալ։
Անցնեք հաջորդին: Ցանկացած կիթառիստ օրվա ընթացքում ապահովության համար մի հազար անգամ լարում է գործիքը։ Այս հրաշալի արարողակարգը մատչելի ու հեշտ է դարձնում Guitar tuna-ն։ Ի տարբերություն այլ հավելվածների՝ Guitar tuna-ի միջոցով կարող ենք լարել, թե էլեկտրական, թե ակուստիկ կիթառները: Ազդանշանները հավելվածն ընդունում է միկրոֆոնի միջոցով և հստակ արձանագրում ձայնային փոփոխությունները:
Դե, իսկ սիրելի երգերը վայելելու, օֆլայն ու միշտ հասանելի դարձնելու համար ամենամեծ բազայով հավելվածն ինձ համար Meloman-ը app-ն է: Միշտ կարելի է երկար ճանապարհ գնալ այս հավելվածի հետ: Հավելվածի առանձնահատկություններից է այն, որ աշխատում է նաև առանց WiFi-ի:
Եթե դուք, այնուամենայնիվ, երաժիշտ չեք, սպասեք ձեր մասնագիտությանը համապատասխան հավելվածների եռյակին մեր շարքի հաջորդ հերոսներից 😉
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո