MatchUp-ի հիմնադիրը․ «Մենք ճիշտ ճանապարհին ենք» - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

MatchUp-ի հիմնադիրը․ «Մենք ճիշտ ճանապարհին ենք»

Ըստ Էրիկ Ռիսի` ստարտափը մարդկային ինստիտուտ է, որն աշխատում է ստեղծել նոր արտադրանք, կամ մատուցել նոր ծառայություն՝ արագ փոփոխվող միջավայրում։ Հայ երիտասարդները, համախմբելով իրենց գաղափարները, սպորտասերների համար ներկայացնելու են նոր հավելված։

«MatchUp»-ի հիմնադիր Խաչիկ Թադևոսյանի կարծիքով` ժամանակակից տեխնոլոգիաները դեռևս ինչպես հարկն է չեն օգտագործվում սպորտային ծառայությունների ոլորտում: Որևէ խաղային հանդիպում կազմակերպելու համար մեկ առ մեկ  հարցում են իրականացնում, զանգեր, տեղեկություններ՝ մարզադահլիճի ազատ լինելու վերաբերյալ և հոգնեցուցիչ, ժամանակատար քաշքշուկներ։ Իսկ նրանք ստեղծել են բջջային հավելված, որի միջոցով հնարավոր է ամրագրել մարզադահլիճներ Երևանում ու հեշտացնել սպորտային խաղերի կազմակերպման գործընթացը:

– Ի՞նչ կասեք նախագծի հաջողության մասին։

– Տարածաշրջանի ամենախոշոր «StartUp» մրցաշարում՝ «Sevan Startup Summit»-ում կարողացանք լավագույնս ներկայանալ և հաղթանակ տանել 2017 թվականին։ Հաղթեցինք «Լավագույն ստարտափ սննդի և առողջ ապրելակերպի ոլորտում» անվանակարգում։ Բարդ էր արդեն պատրաստի և կայացած ընկերությունների հետ մրցելը, քանի որ նրանք ունեին շուկայական ճանաչում։ Ոլորտի հայտնի մասնագետները գնահատեցին մեր աշխատանքը, դա նշանակում է, որ ճիշտ ճանապարհին ենք։

Որպես սկսնակներ ի՞նչ խնդիրներ են առաջանում գաղափարն իրագործելիս։

– Առայժմ պրոդուկտի տարածման հետ կապված որոշ խնդիրներ կան, որովհետև նման հավելվածն իր տեսակով  հեղափոխական է․ այսինքն  «IT» ոլորտից անտեղյակ որոշ դահլիճների և ակումբների ղեկավարներ անհավատորեն են  մոտենում մեր հավելվածին, ըստ երևույթին, ներկայիս առաջընթացը դեռ ամբողջապես չի ընկալվում։

Դյուրահավատ հայացքներից հետո ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։

– Անձամբ ներկայիս ժամանակի շատ մեծ մասը ծախսում եմ նմանատիպ քարացած մտածելակերպի փոփոխման վրա։ Տարիներ առաջ տաքսու և սննդի առաքման ծառայությունների ոլորտները ևս լավ չէին հասկացվում՝ նորարարական հայացքների դեպքում, սակայն ներկան ապացուցում է հակառակը։

– Ի՞նչ  հնարավորություններ է տալիս ձեր հավելվածը։

– «MatchUp»-ը թույլ կտա մի վայրում գտնել բոլոր սպորտաձևերի ակումբների մասին տեղեկատվություններ՝ ամենայն մանրամասնությամբ․ զբաղվածության գրաֆիկ, նկարներ և տարբեր տվյալներ։ «MatchUp»-ի շնորհիվ օգտատերը մեկ “click”-ի շնորհիվ կպահի իր ցանկալի խաղադաշտը, կընտրի հարմար ժամն ու հաճելի ժամանցն ապահովված է։

– Ե՞րբ եք գործարկելու նախագիծը։

– Շուտով  կավարտենք նախապատրաստական աշխատանքները և հույս ունենք, որ մարտ ամսվանից հավելվածը հասանելի կլինի «Android» և «iOS» համակարգերի համար։
Եթե գործերն իրենց բնականոն հունով գնան, ապա երկու ամսից կստեղծենք «web» տարբերակը, կավելացնենք խաղընկերներ գտնելու, սպորտաձևերի մրցաշարերին մասնակցելու ծառայությունները։

– Ի՞նչ կասեք թիմի մասին։

– Նախագծի  համար արդեն բավականին մեծ թիմ ունենք՝ տարաբնույթ մասնագետներով, ովքեր չեն վախեցել ստարտափում աշխատելու մարտահրավերներից։ Ինչպես յուրաքանչյուրի՝ այնպես էլ ինձ համար գերագույն հաճույք է վստահելի անձնակազմում աշխատելը։ Անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ մարդիկ կներբեռնեն «MatchUp»-ն իրենց հեռախոսների մեջ։


Seaside Startup Summit-ը թողարկել է 2000 Early bird այցելության տոմս 75% զեղչով Sevan Startup Summit 2020-ի համար

#SSS19. Ամփոփում ենք Sevan Startup Summit 2019-ի արդյունքները (տեսանյութ)

#SSS19. Seaside Startup Summit-ի ստեղծումը և նոր երկրներ գրավելու ծրագրերը (տեսանյութ)

#SSS19. Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայտնի են Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի օրերը

Sevan Startup Summit 2018․ հայտնի են հաղթողները (տեսանյութ)

Հաջորդ տարի Sevan Startup Summit-ում կավելանա Հանրապետության նախագահի մրցանակը

Արմաթի դպրոցական ձեռներեցները մասնակցում են Sevan Startup Summit-ին

Մեկնարկել է Sevan Startup Summit 2018-ը (տեսանյութ)

5 կարևոր առանձնահատկություն, որով կտարբերվի Sevan Startup Summit 2018-ը

Պոլիտեխնիկում բացվել է ինովացիոն ինկուբատոր Հայաստանի ստարտափների համար (լուսանկարներ)

Այսօր հնդկական Գոայում մեկնարկել է Seaside Startup Summit–ը (լուսանկարներ)

Sevan Startup Summit 2018-ի մասնակցության հայտերը կընդունվեն նոյեմբերի 1-ից

Sevan Startup Summit 2017 վրանային բիզնես ֆորումի մրցանակային ֆոնդը կազմելու է 40 հազար դոլար