fbpx

McDonald’s-ի ձախողման պատմությունը

Բրենդների անցած ճանապարհն ու թողած պատմությունը հիացնում է ու ոգեշնչում: Թվում է, թե այս աղմկոտ անուններն անգիր գիտեն բիզնեսի լեզուն ու կանոնները և վրիպումներն իրենց համար չեն, սակայն սա միայն մեդալի մի կողմն է: Անգամ հզոր բրենդներն են ունենում ձախողման պատմություններ: McDonald’s, Nike, Coca-Cola, Microsoft. այս անուններն իրենց հաջողության ճանապարհը կերտելիս ունեցել են շատ անհաջողություններ:

McDonald’s-ի «Arch Deluxe» արտադրանքը և դրա ձախողումը

«Բրենդինգի խոշորագույն սխալները» գրքի հեղինակ Մետ Հեյգը վերլուծել է հայտնի բրենդներից McDonald’s-ի ձախողման պատմությունը՝ կապված «Arch Deluxe» նոր արտադրանքի հետ: «Arch Deluxe»-ը համբուրգեր է նախատեսված մեծահասակների համար:  Դրա գովազդի նպատակն էր ստեղծել բուրգեր, որը որևէ կերպ չէր ասոցացվի երեխաների հետ:

«Arch Deluxe»-ի գովազդային հոլովակում ներկայացված էին փոքր երեխաներ, որոնք հրաժարվում էին համտեսել այս «բարդ» պրոդուկտը:

McDonald’s նախընտրողներն այս բրենդից չեն ակնկալում բարդ և ոչ հասկանալի տարբերակներ: McDonald’s-ը երբեք չի հավակնել դառնալ հինգաստղանի ռեստորան կամ զարմացնել իր հարուստ ճաշացանկով: Մարդիկ հաճախում են ռեստորանների այս ցանց բարեհամբույր սպասարկման, ընկերական միջավայրի և հիգիենիկ պայմանների համար: McDonald’s-ի հաճախողները նախօրորք գիտեն՝ ինչ են պատվիրելու. սննդի այս ցանցում նրանց գրավում են բուրգերների իրենց հարազատ տեսակներն ու անփոփող բաղադրությունը:

Աշխարհի տարբեր երկրներում՝ մասնավորապես Իսպանիայում և Հնդկաստանում առաջարկվում են McDonald’s-ի ճաշացանկի հիմնական ուտեստների բաղադրատոմսերի փոքր-ինչ փոփոխված տարբերակներ, սակայն, ընդհանուր առմամբ, աշխարհի բոլոր McDonald’s-ներում միևնույն ուտելիքն է, որը մարդկանց միշտ է «հետ է կանչում իր մոտ»:

«Arch Deluxe» բուրգերը ոչ մի միանշանակ ընդունվեց, քանի որ McDonald’s-ի երկրպագուները բրենդին մեղադրեցին հաճախորդների հետ անմիջական կապի խզման մեջ:

McDonald’s-ի բուրգերի վերաբերյալ այս պատմությունը ապացույց է այն բանի, որ աշխարհում ընդունված և հեղինակություն ունեցող բրենդները իրենց՝ արդեն իսկ ձևավորված ավանդույթները հարգելով, պետք է շատ զգույշ լինեն նոր և թարմ գաղափարներ առաջ բերելիս, քանի որ դրանք կարող են ձախողել նոր ճանապարհին արված առաջին քայլը:


Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

Գերմանիայի կառավարությունը Microsoft-ին կվճարի այս ծառայության համար

Microsoft-ը թողարկել է նոր բրաուզեր

Windows 10-ում հայտնվել է համակարգչով զանգեր կատարելու հնարավորություն

McDonald’s-ը թողարկել է հագուստի իր առաջին հավաքածուն (լուսանկարներ)

Արհեստական բանականությունը գովազդ է ստեղծել Nike-ի համար (տեսանյութ)

Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստների ցանկը

Microsoft-ը երկու նոր կոճակ է ավելացրել ստեղնաշարին (լուսանկար)

Microsoft-ը կներկայացնի ծալվող սմարթֆոն՝ Android օպերացիոն համակարգով (տեսանյութ)

Windows 10-ում հայտնվել է սմարթֆոնից զանգ կատարելու հնարավորություն

Հայտնվել է Windows 10-ը վերաթողարկելու նոր հնարավորություն

Google-ը, Intel-ն ու Microsoft-ը կոնսորցիում են ստեղծել

Microsoft-ը խոստովանել է, որ գաղտնալսել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները

Microsoft-ը գովազդ է նկարահանել Մակ Բուք անունով տղայի մասին (տեսանյութ)

Microsoft-ը 1 մլրդ դոլար է ներդնում Իլոն Մասկի OpenAI ծրագրում

Android-ում հայտնվել է iPhone X-ի գլխավոր ֆունկցիան (տեսանյութ)