fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Media Club. տեղի ունեցավ բիզնես նեթվորքինգի ձևավորմանն ուղղված առաջին փակ միջոցառումը (տեսանյութ)

Օգոստոսի 27-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ «Media Club» փակ միջոցառումը: Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել առաջին բիզնես նեթվորքինգի հարթակ, որտեղ իրենց փորձով ու հմտություններով կկիսվեն ոլորտի առաջատարները։

Media Club-ին մասնակցում էին մենեջմենթի, մարքեթինգի և PR-ի գծով մասնագետներ: «Ոլորտում առաջինը» թեմայով ելույթ ունեցան Menu.am և Globbing ընկերության ներկայացուցիչները: Խոսնակները ներկայացրին շուկայում իրենց առաջին քայլերի, դժվարությունների և հաջողության պատմությունը, որին հաջորդեցին քննարկումներ։

Միջոցառմանը ներկա էին իրենց գործունեության ոլորտներում հաջողություններ գրանցած մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

Լուսանկարները՝ Մհեր Արշակյանի

 

  • 67