-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թվային մարքեթինգում օրեցօր արվող փոփոխություններն ակնհայտորեն փոխում են թվային մոլորակի ուղղությունը։ Վերջին հետազոտությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ մոբայլ մեսենջերների լսարանն ավելի մեծ է, քան սոցիալական հարթակներինը։ Z սերունդի ներկայացուցիչները 48%-ով ավելի ակտիվ են անհատական շփումներում, իսկ սա նշանակում է, որ բիզնեսները ոչ միայն կարող են, այլև պարտավոր են սերունդներին կրթելու և իրենց համար հավատարիմ լսարան ստեղծելու ճանապարհը սկսել հենց բոտերի միջոցով։
21-րդ դարի մարքեթինգային ուղում ամենաարագ զարգացող թվային ճյուղը՝ անհատական հաղորդակցությունն է։ Մեսենջերները տարածվում են ապշեցուցիչ տեմպերով, իսկ մասնագետներին մնում է արագ կողմնորոշվել ու հասցնել բռնել հայպը։ Անհատական շփումներում հաղթող մեսսենջեր պլատֆորմներն այս պահին ողջ աշխարհում համարվում են Facebook-ի Messenger-ը, Telegram-ն ու WeChat-ը, սակայն հարկ է նշել, որ արագ զարգացող աշխարհում հեռու չեն այն օրերը, երբ բացարձակ բոլոր մեսսենջերները կունենան բոտերով հաղորդակցության ստեղծման հնարավորություն։
Այսօր կամ դու ես ընտրում messenger մարքեթինգը, կամ վաղը քո հետևորդը կընտրի նրան, ով կարողացել է գրավել messenger մարքեթինգի օգնությամբ։ Թվային առօրյայի հենց այս ուղղությունն է կարողանում սրտեր գրավել, չէ՞ որ տեղեկատվության տարափով հարուստ 21-րդ դարում պակասում է անհատականն ու «թաքունը»։ Ֆեյսբուքյան օրինակ բերելով պատկերացնենք իրավիճակ․ դուք ցանկանում եք Ձեր սիրելիին հետաքրքիր անակնկալ պատրաստել, տեսնում եք իր երազանքների նվերը timeline-ում, ու արժեքն իմանալու համար մեկնաբանություններում գրում եք “GINE KASEK?”….Ձեր սիրելին տեսնում է այդ մեկնաբանությունն ու առնվազն գլխի է ընկնում, թե ինչ եք պատրաստվում նրան նվիրել։ Messenger-ի միջոցով ամեն բան ավելի հեշտ է․ այստեղ կարողանում եք տեսնել տեսականին, կարդալ պրոդուկտի մանրամասներն ու անգամ առաքում պատվիրել։ Այս օրինակը կարելի է ադապտացնել ավելի «սուր» թեմաների համար՝ բժշկական հաստատություններ, հյուրանոցներ, բանկեր ու վարկային կազմակերպություններ։ Messenger-ները հնարավորություն են տալիս անձնականը պահել անձնական։
Մեյլերի մասին ընդամենը մի նախադասությունն էլ բավական է․ խոշոր հաշվով՝ շնորհակալություն, ցտեսություն։ Դարաշրջանն սկսվել է հենց մեյլ համակարգերից, իսկ ընդհանուր մոտեցումներն առաջին անգամ սկսվել են կիրառվել հենց այստեղ։ Փորձեք հիշել մի դեպք, երբ ինքնակամ բացել եք մեյլի Promotions բաժինն ու սկսել եք ուսումնասիրել այն։ Կարծում եմ, մեծամասնությունն ուղղակի կնախընտրի խնայել սեփական ժամանակը, ինչն էլ լիովին արդարացված է։ Ամեն բան կասեն Open Rate-երը․ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում՝ 70-80%` Messenger հարթակներ, ~20%` Email մարքեթինգ։ Սակայն հարկ է նշել, որ ամեն դեպքում երկու հաղորդակցական ալիքների համակցումը կարող է ֆանտաստիկ արդյունքների բերել։
Վերցնելով անհատական հաղորդակցություն տերմինի մեջի «անհատական» բառը որպես հիմք ու հարմարեցել մոտեցումները, լեզուն, ներկայացումն ու անհրաժեշտ հաճոյախոսությունները հենց այն մարդուն, ով կարդում է նամակը։ Հավաստիացնում եմ, «Վարդուհի ջան, Դուք կարող եք վստահել մեր մասնագետներին» պնդումն ավելի համոզիչ է, քան «Հարգելի հետևորդ, Դուք կարող եք վստահել մեր մասնագետներին»-ը։ Մարդու համար ամենասիրելի բառը՝ անունը, կրկնելիս հաճախորդի սիրտը գրավելու և այլևս ոչ ոքին չտալու շանսերը մեծանում են։ Պատկերացրեք, թե ինչ է կատարվում, երբ հենց նույն հետևորդին, իր ծննդյան օրը 24։00 նամակ եք ուղարկում հետևյալ բովանդակությամբ․ «Մեր սիրելի Վարդուհի ջան, շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը․ Դուք լավագույնն եք, ու հենց այդ պատճառով Ձեր այս գեղեցիկ օրվան ընդառաջ կարող եք ստանալ փոքրիկ նվեր մեր ընկերությունից։ Գրկում ենք»։ Մեկ նամակ = 1 սիրտ։
Եթե ցանկանում եք մասնակցել այս թեմայով դասընթացի, ապա կարող եք գրանցվել այստեղ։
Վիդեո
Ֆոտո