«Մեզ պետք է նախագիծ, որի շնորհիվ գումարներ կաշխատենք 20 կամ 30 տարի հետո». Ուորեն Բաֆեթ - VNews

«Մեզ պետք է նախագիծ, որի շնորհիվ գումարներ կաշխատենք 20 կամ 30 տարի հետո». Ուորեն Բաֆեթ

Forbes-ի 100-ամյակի առթիվ ամերիկացի ձեռնարկատեր, ներդրող և բարեգործ Ուորեն Բաֆեթն իր էսսեում պատմել է ներդրումային ռազմավարության մասին

7- 8 տարեկանում իմ բախտը բերեց և ես գտա այն, ինչն իսկապես ինձ հետաքրքրում է՝ ներդրումներ: 11 տարեկանում ես արդեն կարդացել էի այդ թեմային վերաբերվող ամեն հավանական նյութ, որ գտել էի Օմախայի քաղաքային գրադարանում: Հայրս զբաղվում էր ներդրումային բիզնեսով: Շաբաթ օրերին, երբ մենք ընտանիքով պետք է ճաշեինք ես ժամանակ էի գտնում և նրա աշխատասենյակում կարդում էի բոլոր հնարավոր գրքերը: Կարծում եմ, եթե նա կոշիկ վաճառող չլիներ, ես կլինեի:

Գիրքը, որը որպես ներդրող մեծ ազդեցություն ունեցավ իմ վրա, ես շատ պատահական եմ գնել, երբ սովորում էի Նեբրասկա-Լինքոլն համալսարանում: Բենջամին Գրեհեմի «Խելամիտ ներդրումներ» գիրքը ես կարդացել եմ, հավանաբար, 5 անգամ. իրերի նկատմամբ նրա հայացքները շատ տրամաբանական են և հասկանալի և գիրքը շատ հեշտ է կարդացվում:

Իմ ռազմավարությունը՝ երկարաժամկետում մեծ շահույթով և մրցունակությամբ բիզնես-նախագիծ ստեղծելն է: Այն պետք է կառավարեն ազնիվ մարդիկ, ովքեր իրենց գործը լավ գիտեն և արտադրանքն էլ պետք է վաճառվի խելամիտ գնով: Նոր բիզնեսը մենք չենք պատրաստվում ոչ մեկի վաճառել, մեզ պետք է նախագիծ, որի եկամուտները կաճեն ոչ թե հաջորդ ամսում, կամ եռամսյակում, այլ դրա շնորհիվ մեծ գումարներ կաշխատենք 20, 30 տարի հետո:

Իմ ամբողջ փիլիսոփայությունը գործածվում է ընկերություններից մեկում, որտեղ ես ներդրումներ եմ արել. Geico ավտոապահովագրությամբ զբաղվող ընկերության մասին ես իմացել եմ 20 տարեկանում: Ես ստիպված էի գնացքով հասնել Վաշինգտոն, թակել ապագա գլխավոր տնօրենի՝ Լորիմեր Դևիդսոնի դուռը: Միայն այդ ժամանակ նա ընդունեց իմ առաջարկը: Նա պատասխանեց իմ հարցերին, բացատրեց թե ինչ է ապահովագրությունը և որն է Geico-ի մրցակցային առավելությունը: Այդ շաբաթ օրը իմ կյանքն ամբողջովին փոխեց:

Ասենք, մենք ունենք ծառայություն, որի տարեկան արժեքը 1800 դոլար է: Մարդիկ չեն ուզում դրանից օգտվել, բայց ուզում են մեքենա վարել: Նրանք կարծում են, որ իրենք վթարի չեն ենթարկվի և այդ ծառայությունն իրենց պետք չէ: Իսկ Geico ընկերությունը շատերի համար դարձավ նախընտրելի լուծում և հաճախորդները նույն ծառայությունը ստացան ավելի էժան գնով:

Երբ, 1995 թ. Բերկշիրը գնեց ապահովագրական ընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը, Geico-ի մասնաբաժինը ապահովագրական շուկայում կազմում էր 2 %: Հիմա այդ մասնաբաժինը դարձել է 12 %, իսկ ամերիկացիները ամեն տարի խնայում են մոտ 4 մլրդ, համեմատած մյուս ընկերությունների հետ: Երբ 1936 թ. Լեո Գուդվինը հիմնեց Geico-ն, բիզնեսի գաղափարը շատ հստակ էր: Այդպիսին է այն նաև այսօր:

Բեն Ֆրանկլինն ասել է. «Պահեք ձեր առևտուրը և այն կպահի ձեզ»: Ոչ միայն բավարարեք ձեր հաճախորդներին, այլ ուրախացրեք նրանց: Նրանք այդ մասին կպատմեն այլ մարդկանց և անպայման հետ կգան: Յուրաքանչյուրն, ով ունի երջանիկ հաճախորդ՝ կունենա լավ ապագա:

                                                                        Աղբյուր՝ forbes.com