Microsoft-ը խոստովանել է, որ գաղտնալսել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները - VNews

Microsoft-ը խոստովանել է, որ գաղտնալսել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները

Microsoft ընկերությունը խոստովանել է, որ Cortana օգնականի և Skype Translator հավելվածի միջոցով օգտատերերի ձայնային հաղորդագրությունները գաղտնալսել է: Հայտարարությունը կատարվել է այն բանից հետո, երբ Motherboard պորտալը հայտնաբերել է կորպորացիայի կողմից կապալառուների վարձելու փաստը՝ Skype-ի զանգերը գաղտնալսելու համար, հայտնում է «Կոմերսանտը»:

Motherboard-ի կողմից երկու ծառայությունների ձայնային հաղորդագրությունները, այդ թվում՝ Microsoft-ի աշխատակիցների անձնական հաղորդագրությունները լսող կապալառուներին գտնելուց հետո, ընկերությունը թարմացրել է գաղտնիության իր քաղաքականության դրույթները: Ըստ նոր դրույթների՝ Microsoft-ի աշխատակիցները կամ կապալառուները կարող են լսել Cortana-ի և Skype Translator-ի կատարած ձայնագրությունները:

«Մենք եկանք այն եզրակացության, որ ավելի լավ կլիներ նշել այն փաստը, որ աշխատակիցները երբեմն հետևում են ստացվող կոնտենտը»,- պարբերականի հետ զրույցում գաղտնիության քաղաքականության մեջ դրույթների փոփոխությունը մեկնաբանել է Microsoft-ի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Facebook-ը նույնպես կապալառուների է վարձել օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար: Ընկերությունից պարզաբանել էին, որ վարձու աշխատողները ստուգել են ձայնային հաղորդագրությունների վերծանման ստույգ լինելը, որը կատարել է արհեստական ինտելեկտը: Ընդ որում՝ օգտատերերին չեն իրազեկել այն մասին, որ նրանց հաղորդագրությունները տեսնում են այլ մարդիկ, քանի որ, ընկերության ներկայացուցիչների խոսքով, օգտատերերը դրան համաձայնվել են՝ Messenger հավելվածում հատուկ կարգավորում ընտրելով:


PlayStation 5-ի և Xbox Series X-ի վաճառքների մեկնարկը կարող է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով

Apple-ը, Microsoft-ը և Google-ը մտածում են Չինաստանից արտադրությունները դուրս բերելու մասին

Microsoft-ը թողարկել է միասնական Office հավելված Android հարթակի համար

Microsoft-ը թողարկել է Windows 10X-ը

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

Գերմանիայի կառավարությունը Microsoft-ին կվճարի այս ծառայության համար

Microsoft-ը թողարկել է նոր բրաուզեր

Windows 10-ում հայտնվել է համակարգչով զանգեր կատարելու հնարավորություն

Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստների ցանկը

Microsoft-ը երկու նոր կոճակ է ավելացրել ստեղնաշարին (լուսանկար)

Microsoft-ը կներկայացնի ծալվող սմարթֆոն՝ Android օպերացիոն համակարգով (տեսանյութ)

McDonald’s-ի ձախողման պատմությունը

Windows 10-ում հայտնվել է սմարթֆոնից զանգ կատարելու հնարավորություն

Հայտնվել է Windows 10-ը վերաթողարկելու նոր հնարավորություն

Google-ը, Intel-ն ու Microsoft-ը կոնսորցիում են ստեղծել

Microsoft-ը գովազդ է նկարահանել Մակ Բուք անունով տղայի մասին (տեսանյութ)