-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Microsoft-ը պլանավորում է փոխել Windows 10-ում նոր ֆունկցիաների ավելացման տեխնոլոգիան։
Վերջին տարիներին ինտերֆեսյի խոշոր փոփոխություններն ու լրացուցիչ ֆւնկցիաների ավելացումը հնարավոր էր միայն ծրագրի ընդհանուր թարմացումների ժամանակ, որոնք տեղի են ունենում տարվա ընթացքում 2 անգամ։
Սակայն աշխարհի ամենապոպուլյար դեսկթոփային օպերացիոն համակարգի թարմացումները շուտով փոփոխության կենթարկվեն, գրում է WindowsLatest-ը։
Microsoft-ն իրականացնում է փակ թեստավորում, որի շրջանակներում օգտատերերը կկարողանան նոր գործառույթները Microsoft Store-ից ներբեռնել և տեղադրել հավելվածների նման։
Սա թույ կտա խուսափել խոշոր թարմացումներից և տեղադրել միայն այն գործառույթները, որոնք պետք են։ Բացի այդ այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել ծրագրային խափանումներից, որոնց հետ օգտատերերը պարբերաբար առնչվում են վերջին ամիսներին։
Հերթական Windows 10 May 2020 Update թարմացումն օգտատերերի համար հասանելի կլինի հաջորդ ամիս, իսկ թեստային տարբերակները հնարավոր է տեղադրել դեռ երեկվանից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո