fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Microsoft PowerPoint-ում վիրտուալ օգնական է հայտնվել (տեսանյութ)

Microsoft PowerPoint-ում հայտնվել է նոր վիրտուալ օգնական, որը կօգնի մարդուն ճիշտ շնորհանդես ներկայացնել:

Գործառույթը ստացել է Presenter Coach (շնորհադեսի մարզիչ) անվանումը: Այն թույլ է տալիս  նախապես փորձարկել  շնորհանդեսը: Դրա համար օգնականը լսում է խոսողի ձայնը, այն անալիզի ենթարկում և վերջում ներկայացում իր եզրակացությունը, խոսողի արտասանած ավելորդ բառերը, քերականական սխալները և այլն:

Այս ամենը կատարվում է արհեստական ինտելեկտի շնորհիվ, որով էլ աշխատում է տվյալ ֆունկցիան:

Ֆունկիցան հայտնվում է շնորհանդեսի փորձի ժամանակ էկրանի ներքևի աջ մասում, իսկ բուն շնորհանդեսի ընթացքում այն չի գործում: