-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Microsoft ընկերությունը ներկայացրել է մասնագետների համար նախատեսված Windows 10X-ը: Օպերացիոն համակարգը նախատեսված է երկու դիսփլեյով կամ ծալվող էկրանով սարքերի համար, այս մասին գրում է The Verge-ը:
Ընկերությունը մասնագետների համար թողարկել է օպերացիոն համակարգի այս տարբերակը, որպեսզի նրանք թարմացված ինտերֆեյսով կարողանան փորձարկել հավելվածներ՝ նախքան համակարգի վերջնական թողարկումը:
Կայքը գրում է, որ Windows 10X-ը ստացել է թարմացված և պարզեցված ինտերֆեյս, նոր ցանկ: Համակարգից վերացել է Windows 10 և ավելի հին օպերացիոն համակարգերին բնորոշ սալիկներ հիշեցնող դիզայնը:
Windows 10X-ի անոնսը տեղի է ունեցել 2019-ի նոյեմբերին: Ըստ The Verge-ի՝ ընկերությունը Windows 10X օպերացիոն համակարգի վերջնական աշխատանքային տարբերակը կներկայացնի 2020-ի վերջին՝ Surface Neo նոթբուքի հետ միասին: Վերջինս նույնպես կունենա երկու դիսփլեյ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո