Միլիարդատեր Իլոն Մասկը երկրագնդի համար «նոր, մութ ժամանակներ» է կանխագուշակել - VNews

Միլիարդատեր Իլոն Մասկը երկրագնդի համար «նոր, մութ ժամանակներ» է կանխագուշակել

Իլոն Մասկը պատմել է, թե ինչպես տեղի կունենա Մարսի գաղութացումը և զգուշացրել է արհեստական ինտելեկտի վտանգների մասին:

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հյուր է եղել SXSW տեխնոլոգիայի և մշակույթի ամենամյա փառատոնին, որն այս օրերին անցկացվում է Տեխաս նահանգի Օստին քաղաքում:

Մասկն անսպասելի որոշել է այցելել «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալի մամուլի ասուլիսին և հեղինակների հետ միասին ներկայացնել Falcon Heavy հրթիռի մեկնարկի մասին պատմող ֆիլմը: Նա նաև խոսել է Երրորդ համաշխարհային պատերազմում մարդկային հնարավորությունների և արհեստական ինտելեկտի վտանգների մասին:

Մարսի գաղութացման և Երրորդ համաշխարհային պատերազմի մասին

Մասկը խոստացել է, որ իր հրթիռի առաջին թռիչքը դեպի Մարս պլանավորված է 2019 թ. սկզբին: «Մենք կառուցում ենք միջմոլորակային նավ, որը կարող է կարճ թռիչքներ իրականացնել, սկսած հաջորդ տարվա երկրորդ կեսից: Չնայած, երբեմն իմ սահմանած ժամանակի սահմանները փոքր են… Դե դուք հասկանում եք»,- ասել է Մասկը և ծիծաղել՝ նկատի ունենալով փետրվարյան թռիչքի հետաձգումները:

Մասկն ասել է, որ դեպի Մարս թռիչքը Կարմիր Մոլորակի գաղութացման սկիզբը կլինի, որը կվերականգնի մարդկությունը, եթե սկսվի Երրորդ համաշխարհային պատերազմ:

«Հավանաբար, կսկսվեն նոր, մութ ժամանակներ, հատկապես, եթե սկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Մասկը՝ հաստատելով, որ Մարսի մարդկային գաղութը մարդկանց հեռու կպահի Երկրի վրա տեղի ունեցող պատերազմներից և նրանք կկարողանան մարդկային մշակույթի ջահը վառ պահել ապագայում:

«Եթե սկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը, մենք ուզում ենք համոզված լինել, որ մեկ այլ վայրում պահպանվում է  մարդկային քաղաքակրթությունը, որը կարող է վերադառնալ Երկիր և վերջ դնել մութ դարաշրջանին»,- ասել է Մասկը:

Նա դեմ է եղել այն կարծիքին, որ Մարսը կդառնա «ապաստան հարուստների համար», և շեշտել է առաքելության ռիսկերի մասին. «Դա նման կլինի Անտարկտիկայի գրավմանը՝ դժվար, վտանգավոր և մահանալու մեծ հավանականությամբ»:

«Այդքան էլ շատ չեն մարդիկ, ովքեր առաջինը կգնան այդ ռիսկին»,- ասել է նա, հավելելով, որ ժամանակի ընթացքում «Կարմիր մոլորակի» գաղութը հյուրընկալ կդառնա և այնտեղ հիանալի բարեր կհայտնվեն:

Արհեստական Ինտելեկտի վտանգների մասին

Մասկն ասել է, որ վերջին ժամանակներս վատ է քնում գիշերները՝ անկառավարելի արհեստական ինտելեկտի պատճառով :

«Հիշեք իմ խոսքերը,- ասել է նա,- արհեստական ինտելեկտն ավելի վտանգավոր է, քան միջուկային զենքը: Ահա թե ինչու մինչև հիմա դրա վրա չկա կարգավորված վերահսկողություն:

Նա առաջարկել է ստեղծել հասարակական կարգավորող մարմին, որը կհետևի արհեստական ինտելեկտի ոլորտում տեղի ունեցող զարգացումների անվտանգությանը և կներառի բոլոր հնարավոր ռիսկերը:

Մասկի խոսքերով, նույնիսկ եթե արհեստական ինտելեկտի օգտակար գործառույթը  մարդկանց երջանկությունը առավելագույնի հասցնելն է, կա հավանականություն, որ գերխելացի ԱԻ- ն կարող է որոշել, որ այս խնդիրը լուծելու լավագույն միջոցը մարդկանց գրավելն ու նրանց ուղեղները դոֆամինով և սերոտոնինով լցնելն է: Դրա համար ԱԻ-ին չպետք է ուղղված լինի Երկրի բոլոր մարդկանց երջանկացնելուն, այլ պետք է մաքսիմալացնի մարդկության ազատ գործողությունները:


Ամերիկուհին ստանում է Իլոն Մասկին ուղղված նամակներ. Ինչպես է դա հնարավոր

Ինչ անուն կունենայիք, եթե ձեր հայրը լիներ Իլոն Մասկը

Ամեն ինչ՝ մեկ դերի համար. Թոմ Քրուզը SpaceX հրթիռով կթռչի տիեզերք

«Եթե ձերբակալելու են ինչ-որ մեկին, թող լինեմ միայն ես». Իլոն Մասկը բացել է Tesla-ի գործարանը

Իլոն Մասկը վերջապես բացահայտել է որդու անսովոր անվան արտասանությունը

Իլոն Մասկը խոստացել է չիպավորել մարդկանց արդեն 2020-ին

Գլուխկոտրուկ․ Իլոն Մասկը հայտնել է նորածին որդու անունը

Իլոն Մասկը հայր է դարձել 6-րդ անգամ

Ինչպիսին կլինի Cybertruck պիկապի սերիական տարբերակը

Tesla-ի 8 մոդել, որոնք զարմացրել են աշխարհին

Boeing-ի, Tesla-ի և SpaceX-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են համացանցում

Tesla-ի պահեստամասերից արհեստական շնչառության սարքեր կպատրաստվեն (տեսանյութ)

Tesla-ի գործարանները պատրաստ են բժշկական սարքավորումներ արտադրել կորոնավիրուսով հիվանդների համար

Teslan-ն սկսել է Model Y էլեկտրոքրոսովերի մատակարարումները

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Իլոն Մասկին

Գիրք, որը ոգեշնչել է Իլոն Մասկին ստեղծել SpaceX-ը