«Աշխարհի արարումը»․ Minecraft-ում երկրագնդի ամբողջական կրկնօրինակն են ստեղծում - VNews

«Աշխարհի արարումը»․ Minecraft-ում երկրագնդի ամբողջական կրկնօրինակն են ստեղծում

Մինչ ամբողջ աշխարհը ինքնամեկուսացվել է տանը, էնտուզիաստների մի խումբ բավականին ամբիցիոզ ծրագիր է ձեռնարկել։

Minecraft հայտնի խաղի որոշ ցուցանիշներ խմբագրելով, մասնավորապես` բարձրության սահմանափակումը վերացնելով, խումբն ու youtube-յան PippenFTS ալիքը քայլ առ քայլ կվերստեղծեն երկիր մոլորակի բնական լանդշաֆտներն ու տեխնածին օբյեկտները։
Որպես օրինակ՝ այժմ Minecraft-ում ամբողջական չափերով կարելի է տեսնել Էվերեստ լեռը, որի բարձրությունն իրական աշխարհում 8848 մետր է։

Ծրագրին միանալ կարող են բոլոր ցանկացողները։ Քննարկումներն իրականացվում են Discord ալիքում։ Աշխատանքի ահռելի ծավալները ծրագրի համար բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են երնթադրում, սակայն կազմակերպիչները վստահ են, որ կկարողանան հաղթահարել դրանք աշխատասեր գեյմերների շնորհիվ։