-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բեռլինում կայացած Amazon AWS IoT Button Challenge 2018-ին Monitis ընկերության մեր հայրենակիցների ներկայացրած լուծումները զբաղեցրել են պատվավոր 1-ին և 3-րդ հորիզոնականները։ VNews – Business and Tech-ը զրուցել է մրցույթից հաղթանակով վերադարձած Monitis-ի թողարկման մենեջեր Սերինե Դալլաքյանի հետ միջազգային այս մրցույթի ձևաչափի և հաղթանակի մասին։
Նրա խոսքով՝ AWS կամ Amazon web services-ը, որը հայտնի առսջատար է IoT (Internet of Things) աշխարհում և տրամադրում է բազմազան լուծումներ, կազմակերպել էր մրցույթ, որի մասնակիցները պետք է ներկայացնեին Amazon IoT button-ի կիրառման տարբերակներ և դրանց տեխնիկական լուծումները։
«IoT Buttonը-ը ունի 3 տարբեր event․ Click, Double click, Long push։ Այդ միջոցառումներից յուրաքանչյուրի դեպքում հրամանը գնում է Amazon, այնտեղ, օգտվելով Amazon-ի այլ ծառայություններից, կարող ենք գրել ծրագիր և անել ինչ-որ գործողություններ՝ կախված նրանից, թե որ event-ն է գեներացվել»,- մանրամասնեց Սերինեն։
AWS IoT Button Challenge 2018-ին կարող էին մասնակցել միայն AWS-ի կողմից հրավեր ստացած կազմակերպությունները։ AWS-ը հրավեր էր ուղարկել մի շարք գերմանական կազմակերպությունների, որոնց հետ գործնական կապեր ուներ։ Այդ թվում նաև TeamViewer-ին, որի ներկայացուցիչը Հայաստանում Monitis ընկերությունն է։
Սերինեն հայտնեց, որ Monitis-ի թիմն այժմ աշխատում է նաև TeamViewer-ի IoT product-ի զսրգացման վրա։ Ընդհանուր մասնակիցների քանակը եղել է 50-ի մոտ, մեկ կազմակերպությունը կարող էր ներկայանալ մի քանի թիմերով։
«Երբ ստացանք հրավերը մենք մասնակցեցինք մրցույթին 5 թիմով՝ Magic Invite Button; Waiter; Meeting Quality Tracker; Targeted 911 և People’s voice in parlament։ Մինչև մայիսի 10-ը պետք է ուղարկեինք արդեն պատրաստի պրեզենտացիաները և պատրաստի պրոդուկտի demo-ները։ Մայիսի 2-րդ կեսին նամակ ստացանք AWS թիմից, որտեղ մեզ հայտնեցին, որ թոփ 3 պրոդուկտներից 2-ը մերն են»,-նշեց նա։
Այսպսով Waiter և People’s voice in parlament-ը հնարավորություն էին ստացել մեկնել Բեռլին և հունիսի 6-7-ը մասնակցել AWS Summit Berlin 2018-ին և 10 րոպե տևողությամբ պրեզենտացիայով իրենց մշակումները ներկայացնել։
Weiter-ի թիմում ընդգրկվել էին Էդգար Բարսեղյանը, Կարեն Սիմոնյանը և Սերինեն։ Այս լուծումը ռեստորաններում և սրճարաններում մատուցողին սպասելու ժամանակն է կրճատում և ավտոմատ դարձնում շփումը, մեկ-երկու քլիքով հնարավորությւուն ընձեռում արագ հաղորդել այն, ինչ անհրաժեշտ է, ինչպես օրինակ՝ խնդրել մենյուն կամ հաշիվը։
People’s voice in parlament-ը ներկյացնում էին Լիլիթ Մարտիրոսյանը, Անի Սարգսյանը և Արսեն Գասպարյանը։ Այս մշակման նպատակը Ժողովրդի ձայնը խորհրդարանում լսելի դարձնելն է։ Ներգրավել երկրի յուրաքանչյուր քաղաքացու խորհրդարանի որոշումներ ընդունելիս՝ հնարավորություն տալով քվեարկել յուրաքանչյուր որոշման օգտին կամ դեմ: Առաջիկա ընտրությունների մասին ծանուցումները կուղարկվեն բոլոր շահագրգիռ անձանց: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել միայն մեկ անգամ: Նպատակն է ցույց տալ երկրի ժողովրդավարության պատկերը:
«Արդեն նախատեված demo-ների ժամանակ էլ հայտարարեցին՝ այդ 3 թմերից ով որ տեղն է գրավել,- շարունակում է Սերինեն,- Կարճ ներկայացրեցինք հանդիսատեսին մեր իդեաները, ընդմիջման ժամանակ շատ դրական արձագանքներ ստացանք summit-ի մի շարք մասնակիցներից։ Ի դեպ, հայտնի գերմանական կազմակերպությունների 3-ը ներկայացրել էին մեր Waiteri իդեայից, բայց մեզ էին ընտրել լավ ներկայացնելու համար»։
Նշենք, որ Monitis-ը ստեղծվել է 2006-ին։ Այժմ աշխատում են մի քանի պրոդուկտների վրա․ Monitis – web կայքերի և TeamViewer IoT – remote control and monitoring IoT device-ների համար սերվերների մենիտորինգի, ինչպես նաև օգնում են TeamViewer-ի մյուս ծրագրերի իրականացման հարցում։ Ներկայումոս ընկերությունում կա մոտ 110 աշխատակից։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո