-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Mozilla-ն նախորդ տարի օգոստոսին դիմել էր Firefox-ի օգտատերերին գնահատել ռեդիզայնը և օգնել ընտրել նոր լոգո։ Ընկերությունը ցուցադրել էր ոչ թե մեկ կամ երկու տարբերակ, այլև տարբերանշանների մի ամբողջ համակարգ՝ նախատեսված համակարգիչների, մոբայլ սարքերի ու VR-բրաուզերների համար, այդ թվում առանձին հավելվածների ու ծառայությունների համար նույնպես։
Բրաուզերի լոգոն պահպանել է աղվեսի պատկերը, սակայն այն դարձել է պակաս «ռելիեֆային»։ The Verge-ի հեղինակ Շոն Հոլլիստերը համեմատել է, թե ինչպես է փոխվել լոգոն վերջին տարիներին։
Բրաուզերից բացի Mozilla-ն մշակում է Send ֆայլերի փոխանցման ծառայությունը, Monitor տվյալների արտահոսքի համար նախազգուշացման ծրագիրը և Lockwise գատնաբառերի պահպանման համար ծրագիրը։
«Որպես տարբերանշան՝ բոցավառվող պոչով աղվեսը բավականաչափ դիզայներական գործիքներ չէր տալիս ընկերության պրոդուկտների էությունն արտաայտելու համար»,-նշել են ծրագրավորողները։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո