Վարչապետ Փաշինյանն այցելել է «Ինժեներական քաղաք» (լուսանկարներ) - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Վարչապետ Փաշինյանն այցելել է «Ինժեներական քաղաք» (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք», հաղորդում է վարչապետի պաշտոնական էջը:

Այստեղ արդեն իսկ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Վարչապետին են ներկայացվել «Ինժեներական քաղաք»-ի նախագիծը և այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներն ու արտադրանքի մոդելները: Նշվել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է լինելու հետազոտական, արտադրական և կրթական հատվածներից. ներկայում ընթացքի մեջ է երեխաների համար նախատեսված տեխնոպարկի շինարարությունը:
«Ինժեներական քաղաք»-ն ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է Երևանի Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը. հողհատկացումն իրականացվելու է առաջիկայում:
«Ինժեներական քաղաք»-ի տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները: Վարչապետը շրջայց է կատարել նաև նշված թանգարաններում՝ ծանոթացել այնտեղ ներկայացված ցուցանմուշներին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Ինժեներական քաղաք» ծրագրի արդյունավետ իրականացումը և նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարում է մեր երկրի տնտեսության շարժիչներից մեկը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերության, ՏՏ ոլորտի և փորձարարական ճյուղի զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

  • 7


Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Տակեո Կանադեն ՀՀ պետական մրցանակ է ստացել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար

Նիկոլ Փաշինյանի ելույթը WCIT 2019-ին

Կնվազեցվեն ռոումինգի ծառայությունների սակագները․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Սինգապուրը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Index Ventures-ի թիմը հայկական ստարտափներին կներկայացնի Սիլիկոնյան հովտում

Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկի հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt-ի հայաստանյան գրասենյակ

13-ամյա պատանին պարգևատրվել է վարչապետի կողմից

Մեր նպատակն է տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյան

«Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին

Նիկոլ Փաշինյանը կգլխավորի «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

Իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին․ Նիկոլ Փաշինյան

Ես պետք է ներողություն խնդրեմ Նիկոլ Փաշինյանից․ Menu.am-ի հիմնադիր (տեսանյութ)