Մրցույթ գիտական ներուժ ունեցող զորակոչիկների համար - VNews

Մրցույթ գիտական ներուժ ունեցող զորակոչիկների համար

IMGL0524 - Մրցույթ գիտական ներուժ ունեցող զորակոչիկների համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի  ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետեւյալ մասնագիտություններով.

ա. ֆիզիկա և ռադիոֆիզիկա,
բ. օպտոէլեկտրոնիկա և ռադիոէլեկտրոնիկա,
գ. նյութաբանություն և քիմիա,
դ. կառավարման համակարգեր եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ,
ե. ռոբոտիկա և ԱԹՍ,
զ. մեքենաշինություն և սարքաշինություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել http://rapk.mil.am հղումով:

Մրցույթը կանցկացվի 3 փուլով.

1-ին փուլ` 07.07.2018թ., ժ. 11:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում (Տերյան փողոց, 105 շենք),

2-րդ փուլ` 13.07.2018թ., ժ. 11:00-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք),

3-րդ փուլ` 18.07.2018թ., ժ. 11:00-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 668166 հեռախոսահամարով:

Մրցույթին ներկայացող զորակոչիկներն իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, իսկ http://rapk.mil.am հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճեները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանք:


Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի թեստավորման փուլը

ՊՆ-ն, FAST-ն ու Հայ Տեքը «1991 ստորաբաժանում» ծրագիր են սկսում

Բացառիկ հարցազրույց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ (տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

Ռուսական ընկերությունը ՀՀ-ում Triada ԱԹՍ-ներ կարտադրի

Մարտի 16-ից 17-ը տեղի կունենա Climate Tech Hackathon vol. 2-ը

Dasaran.am-ը կօգնի ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ

FAST-ն ու ՊՆ-ն ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն

Սեպտեմբերի 16-ին կանցկացվի Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը

FAST-ը Երևանում գլոբալ նորարարական ֆորում կանցկացնի

Երվանդ Թերզյանին ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգև կշնորհվի

Monitis Armenia-ի լուծումները AWS IoT Button Challenge 2018-ին գրավել են 1-ին և 3-րդ տեղերը

Նեյրոնային ցանցեր նախագծելու հայկական Ngene-ի լուծումը հաղթող է ճանաչվել միջազգային հեղինակավոր մրցույթում

ArmHiTec-2018. ներկայացվել են հայկական արտադրության ինովացիոն ԱԹՍ-ներ

Զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթոնն ընդունում է մասնակցության հայտեր